Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Թագավորական հիվանդություններ

Life

Բացահայտեք, թե ինչպիսի հիվանդություններով էին տառապում պետությունների հայտնի ղեկավարները, և ինչն էր դրանց պատճառը:

Ըստ էության

Հին ժամանակներում, երբ աշխարհում ծաղկում էին միապետությունները, պետության տարածքը համարձակորեն կարելի էր համարել թագավորական ընտանիքի սեփականություն: Պետական բոլոր բարիքներն իրենց ձեռքերում պահպանելու համար թագավորներն ամուսնանում էին իրենց տոհմի ներկայացուցիչների հետ:

Գենետիկա գիտության մասին այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, ուստի, բազմաթիվ թագավորներ տառապում էին ժառանգական հիվանդություններով: Դրանք բարեկամների միջև ամուսնությունների հետևանք էին, որոնք արյունապղծության և գենետիկ անոմալիաների պատճառ էին դարձել: Բացի դրանից, որոշ թագավորների կյանքը վատթարանում էր իրենց յուրահատուկ կենսակերպի հետևանքով:

Փարավոնների հիվանդությունները


Հին Եգիպտոսում ինցեստը (արյունակից բարեկամների միջև սեռական կապը) բավականին տարածված երևույթ էր: Փարավոնները ամուսնանում էին իրենց քույրերի հետ՝ դրանով իսկ քայքայելով ապագա սերունդների առողջությունը: Նման ամուսնության զոհ էր նաև Թութանհամոն փարավոնը:

Ուշագրավ է այն փաստը, որ Թութանհամոնը միշտ պատկերվում էր գահին նստած: Պարզվում է, երիտասարդ փարավոնը լուրջ խնդիրներ ուներ առողջության հետ: Թութանհամոնը մանկուց չեր կարողանում կանգնել ոտքերին: Որոշ գիտնականներ կարծում են, որ դրա պատճառը վարակիչ հիվանդությունն էր, որն ախտահարել էր ոտքերի ոսկրերը: Սակայն գենետիկ հետազոտության շնորհիվ հաջողվեց պարզել, որ Թութանհամոնը Էխնաթոն փարավոնի և նրա քրոջ որդին էր:

Հայտնի եգիպտաբան Զախի Հավասը կարծում է, որ Թութանհամոնը տառապում էր մի շարք գենետիկ հիվանդություններով, ինչի արդյունքում առաջացել էին հենաշարժական ապարատի կառուցվածքի շեղումներ: Փարավոնը ապրել է ընդամենը 19 տարի:

Ինչո՞ւ Հենրիխ VIII-ի կանայք չէին կարողանում ծննդաբերել

Հենրիխ VIII-ի երկու կանայք՝ Եկատերինա Առագոնացին և Աննա Բոլեյնը, մշտապես վիժում էին: Գենետիկ-գիտնականները կարծում են, որ դրանց պատճառը միապետի հիվանդությունն էր՝ Մաք-Լեոդի համախտանիշը: Այդ հիվանդությունը ախտահարում է միայն 40-ին մոտ տղամարդկանց: Մաք-Լեոդի համախտանիշի բնորոշ ախտանշաններն են սրտի հիվանդությունները, հենաշարժական ապարատի խանգարումները, հոգեկան խանգարումները, ինչպես նաև էնդոկրին համակարգի խանգարումները:

Հայտնի է, որ 50 տարեկանում Հենրիխ VIII-ը կշռում էր 180 կիլոգրամ: Միապետը գանգատվում էր մկանային թուլությունից, դեպրեսիայից, իսկ որոշ տվյալների համաձայն, Հենրիխ VIII նաև սիֆիլիսով էր հիվանդ:

Հոդատապ՝ թագավորական հիվանդություն


Հոդատապը (պոդագրա) կարելի է համարել հնագույն հիվանդություն, որը նկրագարել էր դեռ Հիպոկրատը: Հունարենից թարգմանաբար այն նշանակում է "ոտքը թակարդում": Այս հիվանդությամբ տառապում էին հիմնականում թագավորները և ազնվականները: Պատճառն այն կենսակերպն էր, որ վարում էր այն ժամանակների հասարակության "սերուցքը":

Հիվանդության ախտանշանները բավականին ցավոտ են: Ժամանակ առ ժամանակ հիվանդը դժվարանում է շարժվել հոդերում սաստիկ ցավերի պատճառով: Սա տեղի է ունենում հոդերում միզաթթվի աղերի կուտակման հետևանքով, որոնք խանգարում են հոդերի նորմալ աշխատանքին:

Հոդատապը զարգանում է մսի և ալկոհոլի (մանավանդ գարեջրի) չափազանց մեծ քանակների օգտագործման, ինչպես նաև նստակյաց ապրելակերպի հետևանքով: Պետք է նշել, որ այն ժամանակ ազնվականները չէին առանձնանում լավ ֆիզիկական վիճակով, նաև գործնականում ամեն օր նրանք օգտագործում էին միս: Հենց այս պատճառով է, որ հոդատապը համարվում "թագավորական հիվանդություն":

Հոդատապը հիմնականում ախտահարում էր տղամարդկանց: Նրանք այս հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն ունեն: Բացի դրանից, կանայք ավելի զուսպ էին սնվում, և չէին չարաշահում ալկոհոլը:

Հաբսբուրգների կայսրության անկումը

Հաբսբուրգների դինաստիան իշխում էր ահռելի մեծ տարածքներում, այնպես որ 16-րդ դարում նույնիսկ ասում էին, որ իրենց հողերում երբեք արևը մայր չի մտնում: Հաբսբուրգները կառավարում էին Ավստրիայում, Հունգարիայում, սուրբ Հռոմեական Կայսրությունում, Խորվաթիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Իտալիայում: Սակայն, ընդամենը երեք սերունդ անց, գրեթե բոլոր Հաբսբուրգները դարձան բարեկամներ՝ ինչպես հայրական, այնպես էլ մայրական գծով:

Հաբսբուրգների դինաստիայի վերջին միապետ Կարլ II-ը լուրջ խանգարումներ ուներ հիպոֆիզում, ինչի հետևանքով նրա մոտ կային մի շարք ուղեկցող հիվանդություններ՝ երիկամային հիվանդություն, իմպոտենցիա, անոթային խանգարումներ: Չդադարող հիվանդությունների պատճառով Կարլ II-ը մահացավ 39 տարեկան հասակում, իսկ նրա հետ նաև ավարտվեց լեգենդար դինաստիայի կառավարումը: Հաբսբուրգների տոհմի բազմաթիվ ներկայացուցիչների բնորոշ առանձնահատկություններից էր մեծ ծնոտը: Ավելի ուշ գիտնականներն այսպիսի գենետիկ անոմալիան անվանեցին "հաբսբուրգյան շուրթ":

Վիկտորիանյան դարաշրջանի անեծքը

Վիկտորիա թագուհին սարսափելի գենետիկ հիվանդության՝ հեմոֆիլիայի կրողն էր: Հեմոֆիլիայով հիվանդների մոտ խանգարված է արյան մակարդելիությունը: Մարդը կարող է մահանալ նույնիսկ աննշան քերծվածքից՝ կորցնելով արյան մեծ քանակություն: Այս հիվանդությամբ տառապում են միայն տղամարդիկ, իսկ կանայք կարող են միայն հեմոֆիլիայի գենի կրողներ լինել:

Վիկտորիան 9 երեխա ուներ՝ 5 դուստր և 4 որդի, որոնք ամուսնացան տարբեր տոհմերի ներկայացուցիչների հետ: Այսպիսով, հեմոֆիլիան հասավ բազմաթիվ թագավորական ընտանիքներ: Չխուսափեց դրանից նաև Ռոմանովների դինաստիան: Հայտնի է, որ Ալեքսեյը՝ Նիկոլայ II-ի որդին, նույնպես տառապում էր այդ հիվանդությամբ:

Doctors.am

Մակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունը
Ամենադիտված