Դի Կապրիոյին դեռ դեր չեն առաջարկել «Պուտին» ֆիլմում
LifeLife.panorama.am-ը գրում է.
Knightsbridge Entertainment կինոընկերությանն ղեկավար Գրանթ Քրամերը հերքում է տեղեկությունները, ըստ որոնց Լեոնարդո Դի Կապրիոն համաձայնվել է խաղալ Վլադիմիր Պուտինի դերը նախատեսվող «Պուտին» ֆիլմում։
Չնայած կինոյի վրա աշխատանքներ արդեն տարվում են, բայց որևէ դերասանի հետ բանակցություններ դեռ չեն ընթացել, ուստի վաղ է խոսել գլխավոր դերի 4 թեկնածուների մասին: «Ես ճանաչում եմ Լեոնարդոյին և համարում եմ նրան լավագույն դերասաններից մեկը, այդ պատճառով նա կլիներ երազանքի ընտրություն։ Բայց մենք դեռ չենք խոսել նրա հետ», -հայտնել է Գրանթ Քրամերը։
Նա նաև վաղաժամ է համարել իր կոլեգա Վալերի Սաարյանի հայտարարությունը այն մասին, որ ֆիլմով կզբաղվի կրկնակի Օսկարակիր ռեժիսոր, չնայած կինոյի ամենահայտնի վարպետներից մեկը արդեն հայտնել է ֆիլմով իր հետաքրքրվածության մասին։
Նախկինում զլմ-ները հայտնել էին, որ Լեոնարդ Դի Կապրիոն հայտնել էր ապագա ֆիլմում Վլադիմիր Պուտինի դերը խաղալու իր ցանկության մասին։