Հայ ձյուդոյիստները մեդալներ են նվաճել Լիտվայում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիտվայի Կաունաս քաղաքում ավարտվեց երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցում էին 16 երկրների 178 ձյուդոիստներ, գրում է Armsport.am-ը։
ՀՀ երիտասարդների հավաքականը, ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցում էր 5 մարզիկներով, որոնք բոլորն էլ նվաճեցին մեդալներ.
Աշիկ Անդրեյան – 60 կգ, արծաթե մեդալ/ մարզիչ՝ Նարեկ Սուքիասյան /
Վահե Աղասյան – 60 կգ, բրոնզե մեդալ / մարզիչ՝ Կարեն Աղասյան /
Մեսրոպ Նիկոյան – 66 կգ, արծաթե մեդալ, / մարզիչ՝ Անտոն Բաբայան /
Արտակ Թորոսյան – 73 կգ, բրոնզե մեդալ / մարզիչ՝ Վահե Թորոսյան /
Գոռ Կարապետյան – 90 կգ, բրոնզե մեդալ / մարզիչ՝ Վահե Թորոսյան /։