Թուրքիայում ո՞ր նախարարներն են պատգամավորի մանդատ ստացել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցող Հանրապետական դաշինքը երկրի խորհրդարանում ներկայացված կլինի 316 պատգամավորով՝ կազմելով մեծամասնություն։
Քաղաքական գործիչների թվում, ովքեր կներկայացնեն տվյալ միությունը Թուրքիայի խորհրդարանում, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն են։
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված մեկ այլ հայտնի անձ է հանրապետության փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Միաժամանակ պատգամավորի մանդատ են ստացել նաեւ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն, աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Վեդաթ Բիլգինը։