«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»


«Համախմբում» շարժումը անելու է հնարավոր ամենը` հայ ժողովրդի շահերի դեմ դավաճանությունը կանխելու ուղղությամբ

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումների արդյունքների հիման վրա մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարարել է, որ կողմերը համաձայնել են ճանաչել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը` համապատասխանաբար Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմաններում․ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը բացահայտ ճանաչում է որպես Ադրբեջանի մաս` ապօրինաբար փորձելով հանդես գալ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի անունից։
 
Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարությունը, սակայն, խարխլում է Հայաստանի Հանրապետության բուն սահմանադրաիրավական հիմքերը։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով ոտնահարում է Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Արցախի վերամիավորման մասին որոշման վրա։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում ճանաչելը ոտնահարում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն արտահայտվել է, մասնավորապես, Արցախի անկախության 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, ամրագրվել բազմամյա պայքարով, Հայաստանի և Արցախի ժողովրդի բազմահազար զոհերով և վիթխարի զրկանքներով։
 
Վերջապես, այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խախտում է նաև ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը, որն անընդունելի է համարում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Ի հավելումն, միանձնյա կերպով այլ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ Փաշինյանը բացահայտ վերազանցում է իր սահմանադրաիրավական լիազորությունները, փաստացի յուրացնում է պետական այլ մարմինների՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի և ՀՀ Սահմանադրական դատարանի իրավասությունները, ինչը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի, փաստացի հիմք է նաև նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելու համար։
Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք ՀՀ պետական պատկան կառույցներից՝ ձեռք առնել հնարավոր բոլոր միջոցները՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու հայ ժողովրդի հանդեպ կատարվող ծրագրված հանցագործությունը խափանելու ուղղությամբ։
 
Միաժամանակ կոչ ենք անում մեր հայրենակիցներին չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ և շարունակել պայքարը մեր հայրենիքի ազատության համար։ Արցախը, ինչպես նաև ՀՀ որևէ տարածք հնարավոր չէ հանձնել ինչ-որ մեկին, քանի դեռ կա թեկուզ և մեկ պայքարող հայ, առավել ևս՝ բազմահազար հայություն։ Փաշինյանի հանձնվողական օրակարգի դեմ պայքարի միջոցներից մեկն էլ «Ազատ Արցախ․ Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունն է, որը նախատեսում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարող ցանկացած հայտարարություն կամ գործողություն, և որի նպատակն է համախմբել պայքարի պատրաստ մեր բոլոր քաղաքացիներին և հասարակական միավորումներին։
 
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը անելու է հնարավոր ամենը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հակասահմանադրական հայտարարությունները քրեականացնելու գործընթացն առաջ տանելու և այդպիսով հայ ժողովրդի շահերի դեմ դավաճանությունը կանխելու ուղղությամբ։ Ուստի կոչ ենք անում հասարակական լայն շարժում սկսել` ի պաշտպանություն Արցախի ինքնորոշման իրավունքի, և կանխել նրա դավադիր հանձնումը հայ ժողովրդի թիկունքում։
 
«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման Աբովյան
Ամենադիտված