Ի՞նչ են քննարկել Ալիևն ու Միշելը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները, Վաշինգտոնում կայացած բանակցությունները, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի միջև այսօր կայանալիք բանակցությունների օրակարգը։