Էրդողանն ու Քըլըչդարօղլուն կատարեցին իրենց ընտրությունը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ստամբուլի ընտրատեղամաս՝ քվեարկություն կատարելու համար։
Ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն, իր հերթին, ժամանել է Անկարայում իր ընտրատեղամաս։
Հաղորդվում է, որ Քըլըչդարօղլուն կնոջ հետ միասին քվեարկել է Անկարայի ընտրատեղամասերից մեկում։
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մինչ այժմ ընթանում է առանց որևէ խնդրի։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է երկրի ԿԸՀ ղեկավար Ահմեթ Յեները։
«Մինչև այս պահը որեւէ խնդիր չի գրանցվել»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ ընտրությունները կանցնեն հանգիստ մթնոլորտում։