Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»


Դիվանագիտությունը, դա պալմաների տակ կոկտեյլները չեն

Blog

Հայոց Տունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարդալով հայտնի լրագրող Արամ Աբրահամյանի «Քննադատել դիվանգետին» հոդվածը` ակամայից զարմանքը պատեց ինձ, քանզի նման տրամաչափի լրագրողից և մտավորականից (ում հանդեպ, իրոք, մեծ հարգանք եմ տածում) դժվար էր սպասել նման հապճեպ և ոչ խորքային գնահատականներ:

Ա. Աբրահամյանը հայտնում է կարծիք, որ կոռեկտ չէ ՀՀ արտգործնախարարի այն համեմատությունը որ դիվանագետը նման է զինվորի: Ըստ իս, դա շատ ճիշտ բնորոշում է, քանի որ եթե զինվորը ներսում է պաշտպանում երկրի շահերը, ապա դիվանագետն էլ արտասահմանում է այդ նույն գործունեությունը ծավալում: Եվ պատմությունը ապացուցել է, որ եթե չլինեին դիվանագետների համառ ու հսկայածավալ ջանքերը, ապա երկիր մոլորակը մեկ անգամ չէ, որ պայթեցված կլիներ, և այդ պահին չէին օգնի ոչ միլիոնավոր զինվորները, ոչ էլ այլ մասնագիտության տեր մարդիկ (հիշե՛նք, թեկուզ, Սառը պատերազմի տարիներին եղած Բեռլինյան և Կարիբյան ճգնաժամերը, որոնք աշխարհը կանգնեցրել էին միջուկային պատերազմի շեմին, և միայն ճկուն դիվանագիտությունը փրկեց մեզ այդ սոսկալի արհավիրքից):

Հոդվածագիրը նշում է նաև, որ դիվանագետը իր կյանքը վտանգի չի ենթարկում: Այս տողերը կարդալուց հետո` ինձ մնում է միայն ասել, որ «դիվանագետ» մասնագիտության վերաբերյալ փոքր-ինչ սխալ պատկերացում եմ նկատում այս ամենում: Դիվանագիտության իրական լրջությունն հասկանալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա խորքային կողմերին, այլ ոչ թե արտաքին շղարշին: Այո՛, շատերին կարող է թվալ, որ դիվանագետի գործունեության մեծ մասը կարող են զբաղեցնել ճոխ ընդունելությունները` համադամ ուտեստներով և թանկարժեք խմիչքներով համեմված: Բայց նմանօրինակ մոտեցումները, պարզապես սին մտայնություններ են, ոչինչ ավելին: Ինչպես վերոնշյալ, այնպես էլ հիմա կխոսեմ պատմական փաստերով, որոնք, ինձ թվում է, թույլ կտան այդպիսի սին մոտեցումներ ունեցող մարդկանց, փոխել իրենց կարծիքը:

Պատմությանը հայտնի են հազարավոր օրինակներ, երբ դիվանագետները, իրենց բուն պարտականությունները կատարելու ժամանակ, զոհել են ամենաթանկը` իրենց կյանքը:
Հնագույն ժամանակներից սկսած` հաճախ են եղել դեպքեր, երբ ինչ-որ առաքելությամբ այլ երկիր մեկնած դիվանագետը, սպանվում էր, և այդ դեպքն էլ հաճախ դառնում էր պատերազմների շարժառիթ: Հիշե՛նք, թեկուզ Պարսկաստանի դեսպանի սպանությունը Սպարտայում, որը բերեց անդառնալի հետևանքներով պատերազմի:

Մեկ այլ օրինակ. 19-րդ դարում, ռուս հայտնի գրող, դրամատուրգ և դիվանագետ Ա. Գրիբոյեդովը, երբ ռուսական պատվիրակություն կազմում ժամանել էր Պարսկաստան, մասնակցելու Թուրքմենչայի պայմանագրի ստորագրմանը, այդ ժամանակ Թավրիզում գազազած ամբոխը հարձակվեց ռուսական դեսպանատան վրա, և սպանեց գրեթե բոլորին, ովքեր այնտեղ էին գտնվում, այդ թվում մեծ դրամատուրգին:

Կարող ենք հիշել նաև Իրանում «Իսլամական հեղափոխությունից» հետո, գրեթե 2 տարի գերի մնացած ամերիկացի դիվանագետերին: Կամ, ասենք մերօրյա դեպքերը` 2007 թվականին Իրաքում ռուս դիվանագետների սպանությունը, 2012 Բենգազիում (Լիբիա) ԱՄՆ դեսպանի սպանությունը: Ամենաթարմ դեպքը` դա Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հրկիզումն էր:

Այս դեպքերը ցույց են տալիս դիվանագետի աշխատանքի վտանգավորության ամբողջ աստիճանը:
Հայկական դիվանագիտական կորպուսում ևս` բազմաթիվ են օրինակները, որոնք ցույց կտան հայ դիվանագետների «բարեկեցությունը» արտասահմանում (ըստ հոդվածագրի` ՀՀ դեսպանները բարեկեցիկ կյանք են վարում արտասահմանում):

Օրինակներից ամենավառը` Սիրիայում գործող մեր դիվանագիտական ներկայացուցչություններն են: Հալեպում գտնվող մեր հյուպատոսությունը` միակ գործող օտարերկյա ներկայացուցչությունն է այդ քաղաքում, և այնտեղ օրնիբուն աշխատող հայ դիվանագետները ամեն-ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում: Հալեպի այսօրվա կադրերը տեսած ցանկացած ոք` վստահ եմ, գլուխ կխոնարհի այնտեղ աշխատող հայ դիվանագետների առջև: Կամ Դամասկոսում, Բեյրութում, Բաղդադում գործող մեր դեսպանությունները, որտեղ ահաբեկչության ամենօրյա վտանգն է կախված: Քչերին է հայտնի, որ 2003 թվականին Իրաքում ծայր առած պատերազմի ժամանակ, երբ էվակուացվում էր դիվանագիտական արխիվը, այդ գործողության ժամանակ հայ դիվանագետ զոհվեց: Կամ այդքան բարեկեցիկ եվրոպական երկրներում, որտեղ շատ դեպքերում դեսպան +1 ձևաչափով են աշխատում (այսինքն դեսպան, և նրա հետ մեկտեղ նաև մեկ այլ դիվանագետ): Եվ շատ դեպքերում, նրանք հարկադրված են լինում գիշեր-ցերեկ աշխատել, որպեսզի 2 հոգով լուծեն տվյալ երկրում` Հայաստանի արտաքին քաղաքականության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:
Եվ, ի վերջո, ամփոփելով այս ամենը, պետք է նշեմ, որ դիվանագետները մեր զինվորներն են արտաքին ճակատում, և ինչպես վերջերս ասաց արտգործնախարար Նալբանդյանը, անթույլատրելի է նրանց վրա քարեր նետելը:

Հ.Գ. Ա. Աբրահմյանը ևս իր հոդվածում մեջբերում է այն խոսքը, որ արտգործնախարարը, իբրև թե, ասել է, որ դիվանագետներին չպետք է քննադատել (այդպիսի բան չի ասվել): Ո՛չ, ինչպես ամեն մասնագիտության մեջ, դիվանագիտության մեջ ևս առողջ քննադատությունը անհրաժեշտ պայման է, քանզի դա հաջողության գրավականներից և գործուն ազդակներից մեկն է: Բայց այ «քար նետելը», դա արդեն ամթույլատրելի երևույթ է, որը կարող է մեծ հարված հասցնել, ինչպես մեր դիվանագիտությանը, այնպես էլ մեր հայրենիքին: Եվ հետայսու, հուսով եմ, շատ «քար նետողներ» կհասկանան իրենց սխալը և չեն կատարի մեր թշնամիների «5-րդ շարասյան» դերը:

 
Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ Սարգսյան
Ամենադիտված