Հայ-կիպրական ռազմական համագործակցությունն ուղղված է խաղաղության ամրապնդմանը
ՄիջազգայինՌազմական ոլորտում հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է բացառապես խաղաղության ամրապնդմանը: Տեսակետը Կիպրոսի հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսինն է:
Բանակցություններից հետո ՀՀ ՊՆ վարչական համալիրում Սեյրան Օհանյանի հետ ունեցած համատեղ բրիֆինգի ժամանակ Ֆոկաիդեսն ասաց, որ արդի աշխարհում պետությունները ստիպված են դիմագրավել այնպիսի վտանգների, ինչպիսիք են ահաբեկչությունը, կիբեռհարձակումն ու ռադիկալիզմը: «Այս առումով շատ կարեւոր է համատեղել փորձն ու ջանքերը: Հետեւաբար հայ-կիպրական ռազմական համագործակցության գլխավոր նպատակը խաղաղությունն է»,- ասաց կիպրացի նախարարը: