Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ. Չալաբյան

Blog

Արդեն մեկ ամիս է, որ թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով Սոթքի ոսկու հանքը չի աշխատում: Այն Վարդենիսի տարածաշրջանի խոշորագույն գործատուն է, և Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա նաեւ նշել է. «Հանքի աշխատանքը վտանգվել է այն պահից, երբ գործող վարչակազմը գրչի մի հարվածով թշնամուն հանձնեց անառիկ Քարավաճառի շրջանը, և թշնամին «զբոսնելով» մտավ հանքի տարածք, վկայակոչելով սովետական տարիների քարտեզները (որոնցով ինքը երբեք սակայն իրեն չի կաշկանդել):

Արդյունքում հանքի տարածքը հայտնվել էր առաջնագծի երկու կողմում, և մեր կողմում մնացած մասը աշխատում էր միայն ռուսական միջամտության շնորհիվ (հանքի ներկա շահագործողը ռուսական ԳեոՊրոՄայնինգ ընկերությունն է): Այժմ, երբ Ռուսաստանը թուլացել և կաշկանդված է Ուկրաինայում մղվող պատերազմով, Ադրբեջանը թերևս խնդիր է դրել ամբողջովին գրավել ոսկեբեր հանքի տարածքը, և այն փոխանցել իր թուրք կամ բրիտանացի հովհանավորներին:
Երեկ այս ուղղությամբ թշնամին արեց հերթական քայլը՝ երկրի ղեկավարների նախատեսվող հանդիպումից ընդամենը երեք օր առաջ, այն փորձեց նախահարձակ գործողություններով սադրանք իրականացնել Սոթքի ուղղությամբ:

Ինչպես մինչ այդ հաճախ է տեղի ունեցել այս հատվածում, թշնամին լուրջ դիմադրություն չի սպասել, և անհարկի ինքնավստահություն է ցուցաբերել: Ի հեճուկս թշնամու ինքնավստահությանը, հայկական կողմը ոչ միայն այս անգամ տեղյակ է եղել պատրաստվող սադրանքի մասին իրականացված հետախուզական գործողությունների շնորհիվ, այլև պատրաստվել է լուրջ դիմադրության:

Արդյունքում, երեկ օրվա առաջին կեսին Սոթքի հատվածում ծանր մարտ է տեղի ունեցել, որտեղ թշնամին օգտագործել է հրետանի և ականանետեր, օդ են հանվել նաև Բայրաքթարները, մեր դիրքերը եղել են ինտենսիվ կրակի տակ: Սակայն մեր զինվորները ոչ միայն չեն ընկրկել, այլև կոշտ հակահարված են հասցրել թշնամուն: Ըստ թշնամական կողմի բաց աղբյուրների, այն տվել է մինչև 5 զոհ, մինչև 20 վիրավոր, շարքից հանվել է 4 միավոր ռազմական տեխնիկա: Հայկական կողմը զոհեր կամ դիրքային կորուստներ չի ունեցել:

Ուշագրավ է նաև, որ թշնամին շտապել է հայտարարել, որ հայկական կողմը իրանական ԱԹՍ-եր է օգտագործել: Մեր ՊՆ-ն հերքել է իրանական ԱԹՍ-երի կիրառումը, բայց չի հերքել, որ սեփական ԱԹՍ-եր է կիրառել: Դեռ դեկտեմբերին ես գրել էի նրա մասին, որ մեր բանակը սկսում է ձեռք բերել հայկական արտադրության ԱԹՍ-եր, և կարծես երեկ նրանք իրենց առաջին հաջող ներդրումն են կատարել թշնամուն սաստելու գործում: Կարևոր դեր է խաղացել նաև մեր կողմից ժամանակակից հետախուզական միջոցների առկայությունը, որը հնարավորություն է տվել ժամանակին տեղորոշել թշնամական տեխնիկայի շարժը, և ճշգրիտ խոցումներ իրականացնել:

Այսպիսով, թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ: Արդյոք դա կբերի նոր էսկալացիայի, թե ընդհակառակը, թշնամին կլռի առժամանակ, դեռ դժվար է ասել՝ բոլոր դեպքերում սա տեղային բախում էր, և չի կարելի նրա արդյուքներից միարժեք ռազմաքաղաքական հետևություններ անել, հաշվի չառնելով նաև տարածաշրջանային ողջ համայնապատկերը՝ մոտալուտ ընտրություները Թուրքիայում, ուկրաինական պատերազմում լարվածության աճը, Իսրայելա-արաբական կտրուկ սրումը, և այլն՝ սրանք բոլորը անմիջական կամ միջնորդավորված կապ ունեն նաև մեզ հետ, և ազդում են թշնամու վարքագծի վրա:

Պետք է արձանագրել սակայն, որ սկսած Տեղ գյուղի դիրքերում տեղի ունեցած միջադեպից, սահմանագծում սկսել է իրավիճակ փոխվել՝ հայկական զինված ուժերը սկսել են կոշտ հակահարված տալ թշնամուն, հրամանատարները տեղում սկսում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել թշնամուն սաստելու, իսկ զինվորներն էլ խիզախության նոր օրինակներ են ցույց տալիս: Այս ամենին նպաստում է նաև բանակում հայտնվող նոր հայկական սպառազինությունը, կամավորների և աշխարհազորայինների ակտիվ օժանդակությունը, և մեր հասարակության մեջ աճող գիտակցությունը, որ միայն այս թշնամու գլխովին ջախջախումն է մեզ իրական խաղաղության երաշխիքներ տալու:

Ուստի ամփոփելով ակնարկս, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հրամանատարներին և զինվորներին, որոնք այս օրերին իրենց վրա ծանր պատասխանատվություն են վերցրել պաշտպանելու հայրենիքի սուրբ հողը, և պատվով կատարում են իրենց պարտքը: Սոթքի պաշտպանների երեկվա մարտական սխրանքը պետք է այսօր մեր ողջ ժողովրդին ոգևորի, և ես համոզված եմ, որ հայրենիքի պաշտպանության շուրջ համախմբվելով և միասին պայքարելով, մենք արդեն մոտ ապագայում կարձանագրենք մեր առաջին լուրջ հաղթանակները: Մինչ այդ, արագ ապաքինում եմ ցանկանում մեր վիրավորներին, և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին: Աստված պահապան բոլորին»։

Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան
Ամենադիտված