Երևանի 166 դպրոց են մտել ու աշակերտներին ծեծի ենթարկել. ինչ է կատարվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ը գրում է․
ArmLur.am-ի տեղեկություններով այսօր ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոցում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցի աշակերտներից մեկը նույն դպրոցում սովորող աղջկա հետեւից արտահայտություններ է արել, գործին խառնվել են աշակերտուհու եղբայրները, որից էլ սկսվել է կռիվ կինոն:
Արդյունքում, աղջկա հասցեին արտահայտություններ թույլ տված տղայի հայրն իմանալով, որ իր տղայից պարզաբանումներ են պահանջել, թիկնապահների հետ մտել է դպրոց ու ծեծի ենթարկել աղջկա եղբայրներին և այլ տղա աշակերտների:
Ավելին՝ այստեղ