5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տոկիոյից արևելք 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա. հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքին հարող Չիբա պրեֆեկտուրայի հյուսիս-արևմուտքում։ Օջախը գտնվում էր մոտ 40 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն երեք մարդ. հայտնում է NHK հեռուստաալիքը։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն: