Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Տաքշենդում ընթացող աշխարհի առաջնության ¼ եզրափակչում ուժերը չափել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ հաղթել 5:0 հաշվով:
Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Հովհաննես Բաչկովն ԱԱ-ի 1/8 եզրափակչում ավելի վաղ 5:0 հաշվով առավելության էր Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի նկատմամբ:
Աշխարհի առաջնության ցերեկվա մրցահերթում այսօր ռինգ դուրս կգա նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը և կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ: