ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Պեգովի դեմ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը (ԵՄ) առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնությունից 12 անձանց և երեք ռուսական լրատվամիջոցների նկատմամբ՝ ուկրաինական հակամարտության մասին տեղեկատվություն տրամադրելու համար։Այս մասին տեղեկությունը հայտնում է EUobserver-ը։
Հրատարակության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում կարող են ընդգրկվել արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության պատվավոր նախագահ Սերգեյ Կարագանովը և WarGonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։ Հայկական լսարանին նա հայտնի է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ԼՂ-ում արված բացառիկ ռեպորտաժներից։
Բացի այդ, ինչպես նշում է EUobserver-ը, ԵՄ-ն մտադիր է իր տարածքում արգելել Oriental Review պորտալը, ինչպես նաև RT Balkan և Ցարգրադ հեռուստաալիքները։
Նշվում է, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է նաեւ պատժամիջոցներ կիրառել արտերկրում ապրող հայրենակիցների իրավունքների աջակցության և պաշտպանության Հիմնադրամի նկատմամբ։ Սև ցուցակում կարող է լինել նաեւ Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի որդին։
Ավելի վաղ EUobserver-ը գրել էր, որ 11-րդ փաթեթի շրջանակներում Եվրահանձնաժողովը նախատեսում է հակառուսական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում մշակութային հուշարձանների ոչնչացման, մշակութային ժառանգության օբյեկտների գողության և պատերազմի գոտուց երեխաներին տարհանելու համար։