Ի՞նչ է արել Էրդողանը ընտրություններին ընդառաջ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ հայտարարել է պետական ծառայողների աշխատավարձերը 45%-ով բարձրացնելու մասին։
Այս մասին նախագահը հայտարարել է «2023 թվականի հանրային կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի» ստորագրման արարողության ժամանակ։
«Այս կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում մենք բարձրացնում ենք աշխատավարձերը 45%-ով, ներառյալ սոցիալական ապահովության մասնաբաժինը։
Այսպիսով, պետական ծառայողի ամենացածր աշխատավարձը կկազմի 15 հազար լիրա (768 դոլար)»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում համընդհանուր ընտրությունները տեղի կունենան այս կիրակի՝ մայիսի 14-ին։
Ինքը Էրդողանը մտադիր է նոր ժամկետով նախագահ վերընտրվել, իսկ նրա այս որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետծառայողներին սիրաշահելու և նրանց քվեները վաստակելու մտադրություն։