Ալիևը Շուշիից դիմել է ադրբեջանցիներին․ ի՞նչ է հայտնի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ մայիսի 10-ին, օկուպացված հայկական Շուշիից դիմել է իր հայրենակիցներին։ Նրա ուղերձը հեռարձակվել է Ադրբեջանի հեռուստաընկերությամբ։
Առիթը՝ այդ երկրի նախկին նախագահ, «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևի 100-ամյակն է։
Ադրբեջանը մեծ հարգանքով է հարգում իր մեծ որդու հիշատակը, նշել է իշխանությունը հորից ժառանգություն ստացած Իլհամը։
Նշելով, որ իր հրամանագրով 2023 թվականը հռչակվել է Հեյդար Ալիևի տարի, Ալիևը տեղեկացրել է նաև՝ տարեսկզբից մինչ օրս և մինչև տարեվերջ Ադրբեջանում և տարբեր երկրներում անցկացվել և անցկացվելու են մի շարք միջոցառումներ։