Այս պահին խաղաղությունն անհնարին է․ Գուտերեշը մտահոգ է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավորություն չկա, քանի որ «երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել»։
Այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։
«Ցավոք, այս պահին չեմ կարծում, որ խաղաղ բանակցություններ հնարավոր են։ Երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել։
Դա ռուսական ներխուժում էր, որը հակասում էր միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, բայց ես չեմ տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս գալ այն տարածքներից, որոնք ներկայումս գրավում է, և կարծում եմ, որ Ուկրաինան հույս ունի վերադարձնել դրանք», - ասել է նա:
Գուտերեշը նաև թերահավատորեն է վերաբերվել հեռանկարին, թե Չինաստանի կամ Բրազիլիայի միջնորդությունը կդադարեցնի մարտերը։
«Ես արդեն ասել եմ, որ այս պահին խաղաղ բանակցություններ չեն լինելու։ Բայց հույս ունեմ, որ դրանք կլինեն ապագայում։ Խոսվում էր ռուսական ձմեռային և ուկրաինական գարնանային հարձակման մասին. պարզ է, որ երկու կողմերն էլ լիովին ներգրավված են պատերազմի մեջ», - ասել է Գուտերեշը: