Սամվել Կարապետյանի հանդիպումը եզդիական համայնքի հետ «Ուժեղ Հայաստանի» հայտնվելը խառնեց իշխանության բոլոր հաշվարկները․ Ավետիք Չալաբյան Ահազանգեր ընտրություններից առաջ․ քաղաքացիները հայտնաբերում են իրենց հասցեներում գրանցված անհայտ անձանց Փաշինյանը պարտվեց բանավեճի ընթացքում, կպարտվի նաև ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան» դաշինք Որ քեզ ամեն տեղ խորոված ու խաշու (խաշլամա) են հյուրասիրում, չի նշանակում, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացված է. Մենուա Սողոմոնյան Հունիսի 7-ին՝ ոչ Նիկոլին. կանխենք Հայաստանի վերածումը թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու․ Աննա Կոստանյան Երեկ մենք տեսանք, և ամբողջ Հայաստանը տեսավ, թե որքան անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի հատուկ ուղերձը պետական աշխատողներին Ձևավորվում է ՀՀ ՋՈՒ անձնակազմի պաշտպանության և կիրառման նոր մշակույթ. Փաշինյանը՝ ACE ընկերության կողմից մշակված զրահատեխնիկայի մասին Ռուսաստանը սպասում է «3+3» հանդիպմանը Բաքվում կամ Երևանում


Ռուբեն Վարդանյանը նույնպես պատրաստ է այդ նախագծերի համար ներդրումներ անել

Հասարակություն

«Արթուր Թարխանյան կենտրոնը»՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի ու «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, օրերս ստորագրել են համագործակցության հուշագիր, որով մեկնարկել է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը: Լրագրողների հետ զրույցում Թարխանյանն ասել է, որ Երեւանի ավագանու նախկին ընտրություններին, երբ ինքը մասնակցում էր, բազմաթիվ ծրագրեր ուներ, որոնք չիրականացան. «Ապրելու երկիր կուսակցության մեջ ես տեսա ուժ եւ կամք՝ փոխելու Երեւանը»: Ասվել է, որ այս համագործակցության արդյունքում Երեւանի դեմքը ներկայացնող կարեւոր շենքերի վերականգնման նախագծեր են մշակվելու եւ ներկայացվելու են մասնագիտական հանրային քննարկման: Նախ կիրականացվի Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը՝ ստեղծելով Համահայկական երիտասարդական կենտրոն: Այնուհետեւ՝ կարդիականացվի «Զվարթնոց» օդանավակայանը եւ այլն: Ի՞նչ կարելի է ենթադրել այս համագործակցությունից, առաջիկայում Երևանի քաղաքապետի ընտրություններն են, ակնհայտ է, որ Անահիտ Թարխանյանը եւ նրա ամուսինը` Եւրոպական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը համագործակցություն են սկսել «Ապրելու երկիր» կուսակցության հետ:

«Հրապարակը» զրուցել է Անդրիաս Ղուկասյանի հետ:

- Պարոն Ղուկասյան, Դուք, կամ Ձեր տիկինը որոշել եք մասնակցե՞լ Երեւանի ընտրություններին` կոալիցիա կազմելով «Ապրելու երկրի» հետ:

- Ոչ ես, ոչ կինս չենք մասնակցելու առաջիկա ընտրություններին: Մի քանի օր առաջ, այո, հուշագիր է ստորագրվել «Արթուր Թարխանյան կենտրոնը»՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի ու «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, որով մեկնարկեց «Երեւանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը:  Կիրականացվի Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը՝ ստեղծելով Համահայկական երիտասարդական կենտրոն: Այնուհետեւ՝ կարդիականացվի «Զվարթնոց» օդանավակայանը եւ այսպես շարունակ: «Արթուր Թարխանյան կենտրոնի» մասնակցությունը տվյալ պարագայում մասնագիտական համագործակցություն է: Այդ համագործակցությունը համահայկական է, վերաբերում է բոլոր հայերին, կապ չունի թե ինչ քաղաքական և կուսակցական հայացքներ ունեն: Կարևոր հանգամանքն այն է, որ Ռուբեն Վարդանյանը նույնպես պատրաստ է այդ նախագծերի համար ներդրումներ անել: Կան լուրջ հնարավորություններ այդ ծրագիրը զարգացնելու համար: Անահիտն ու ես չենք առաջադրվելու, թեպետ նրան մի քանի կուսակցություն արդեն իսկ առաջարկել է մասնակցել ընտրություններին:

- Իսկ ինչո՞ւ չեք ցանկանում մասնակցել ընտրություններին:

- Մեր կուսակցությունը թեկնածուներ չունի` ավագանու համար: Մենք առհասարակ քաղաքապետի թեկնածու չունենք և դրա համար էլ չենք մասնակցելու այս ընտրություններին: Դիրքորոշման հարցն էլ հստակ չէ:

- Գուցե Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» կուսակցությա՞նն եք աջակցելու:

- Դեռ չենք որոշել:

- Կարծիքներ կան, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ակնհայտ պրոռուսական կուսակցություն է: Ինչպե՞ս է ստացվում, որ Դուք` լինելով արևմտամետ, որոշել եք Ռուբեն Վարդանյանի հետ որոշակի համագործակցություն սկսել:

- Լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում արևմտամետ: Եթե նկատի ունեք այն հանգամանքը, որ մայիսի 4-ին ինձ հրավիրել էին ԱՄՆ-ի դեսպանատուն` միջոցառմանը մասնակցելու, ապա կարող եմ ասել, որ դրանից առաջ` առնվազն հինգ տարի ինձ այդ միջոցառմանը չէին հրավիրել, նույնը վերաբերում է եվրոպական այլ երկրների դեսպանատներին: Կարող եմ ասել, որ ես արևմտամետի տպավորություն եմ թողել, որովհետև իմ ապօրինի ազատազրկման ժամանակ, Եվրամիության բոլոր երկրների դեսպանները դատական բոլոր նիստերին ներկա էին: Դա ըստ իս պայմանավորված էր նրանով, որ ես միակ քաղաքական գործիչն էի, ում բողոքը պաշտոնապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունվել էր որպես քաղբանտարկյալի բողոք, մարդ, ում ապօրինի ազատազրկել էին: Ոչ մի խնդիր չեմ տեսնում «Ապրելու երկրի» ու «Արթուր Թարխանյան կենտրոնի» համագործակցության հարցում: Ես արդեն ասացի, որ կան համահայկական խնդիրներ և մարդիկ իրենց ուժերը միավորելով` անկախ քաղաքական հայացքներից, կարող են խնդիրների լուծմանը խթանել: Օրինակ` Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը շատ մեծ նշանակություն ունի:

- Այսինքն` Դուք պատրաստ եք համագործակցել նման պրոյեկտների համար բոլորի հետ` անկախ քաղաքական հայացքներից ու արտաքին քաղաքական ուղղվածությունից:

- Զարմանալի է, որ անգամ նման հարց է առաջանում: Սփյուռքին դիմելու կոչերում հաճախ տեսնում ենք միասնության գաղափարը: Կան օբյեկտիվ նախագծեր, որտեղ քաղաքական հայացքները չպետք է խոչընդոտ հանդիսանան:

- Այսօր Ձեր հայտարարությունները բավականին մեղմ են: Անգամ ասում եք, որ չեք հասկանում, թե ինչ ասել է արևմտամետ: Հնարավո՞ր է հետագայում փոխեք Ձեր դիրքորոշումն ու աջակցեք Ռուսաստանին:

- Դուք եք ինձ արևմտամետ համարում:

- Բայց Ձեր նախորդ բոլոր հարցազրույցներում Դուք որպես արևմտամետ եք հանդես եկել:

- Ես հանդես եմ եկել Արցախի Հանրապետության ինքնորոշման օգտին: 2008 թվականից այդ մասին եմ խոսում: Եվրամիությունը բանաձև է ընդունել, որով ասվում է, թե Արցախի հարցը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այսինքն` ինքնորոշման իրավունքի հանրաքվեի միջոցով: Ռուսական կողմը` Լավրովի գլխավորությամբ հայտարարում է, որ հայերը պետք է լինեն Ադրբեջանի քաղաքացի` պահպանելով հայերեն խոսելու իրավունքը: Ես ինչպե՞ս կարող եմ ռուսական մոտեցմանը կողմ լինել: Ես պուտինյան ռեժիմին դեմ եմ:

Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Փաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է» Քարոզարշավի վերջին օրը առանձնահատուկ խորհուրդ ունի. Գագիկ Ծառուկյան«Երեկվա բանավեճը ցույց տվեց, որ ժողովուրդը հնարավորություն ունի խուսափելու քաղաքական անապատից»․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ի և «Հայ Վիրտուոզների» մասնակցությամբ նշվեց Երեխաների միջազգային օրըՌուսաստանը Հորմուզում ունի հատուկ մոտեցումԳյուղատնտեսության զարգացման ծրագիրը Սյունիքում․ Սամվել ԿարապետյանՔՊ-ականների տժժիկները՝ Աշտարակում. ինչ են անում փողոցներումՀեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներին․ Մարիաննա ՂահրամանյանԳեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքինՍյունիքը մերն է․ ԿարապետյանՀատուկ ուղերձ` հաղթանակի ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՄԵնք մեր խոսքի տերն ենք և կանենք այն ինչ խոստացել ենք․ ԿարապետյանՃիշտ դիվանագիտությունը կտանի կայուն խաղաղության․ Սամվել ԿարապետյանԵթե այսպես շարունակվի, հուլիսի 1-ից շատ նպաստառուներ կզրկվեն իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանՁեր քվեն վստահեք Լուսավոր Հայաստան կուսակցությանը. ընտրեք 19 քվեաթերթիկը. Էդմոն ՄարուքյանԲոլոր պետական աշխատողները կազմակերպված գնում են հանրահավաքի․ Մենուա ՍողոմոնյանԱսում է՝ ծայրահեղ աղքատության էջը փակված է. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանը արդարություն և համերաշխություն է հաստատում օգնելով անապահով ընտանիքներին, մասնավորապես սուբսիդավորելով նրանց էլեկտրաէներգիայի և ջրի ծախսերը. Արմեն ՄանվելյանՊարտվել եք, թողեք, գնացեք. Ս. Կարապետյան Այսօր նշվում է Բնապահպանների օրը. ԶՊՄԿԻշխանության վախը խորանում է. հասկանում են՝ պարտության գինը բարձր է լինելու․ Ցոլակ ԱկոպյանՄենք լիցքաթափելու ենք Երևանը. Ս. Կարապետյան Մարդկանց փորձում են համոզել, որ իրենցից ոչինչ կախված չէ․ Արմեն ՄանվելյանՎախեցնող սցենար Նիկոլի համար՝ մոլդովական սցենարի կիրառումը հեղափոխության կհանգեցնի. Էդմոն ՄարուքյանԳնա՛ ընտրության, որ չկարողանան շարունակել խաբել, քո ձայնից է կախված՝ ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու հունիսի 8-ին. Նաիրի Սարգսյան Մենք պարտավոր ենք միասին լուծել մեր ժողովրդի համախմբման հարցը. Սամվել Կարապետյան Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. Ուժեղ Հայաստան Հայաստանում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանատան աշխատակիցները 1995 թվականից ի վեր կանոնավոր կապի մեջ էին Նիկոլ Փաշինյանի հետԱյս իշխանությունը մեր պետության համար դարձել է թշնամական իշխանություն. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի հանդիպումը եզդիական համայնքի հետՆիկոլը 1995թ֊ից ԱՄՆ գործակալ է.մի ընտրեք դավաճանին, փրկենք մեր երկիրը միասին. Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հայտնվելը խառնեց իշխանության բոլոր հաշվարկները․ Ավետիք ՉալաբյանFirebird-ի ԱԲ մեգանախագիծը մտնում է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ Ահազանգեր ընտրություններից առաջ․ քաղաքացիները հայտնաբերում են իրենց հասցեներում գրանցված անհայտ անձանց 0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ամենադիտված