Մեկնարկել է «Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ» փառատոնը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, մեկնարկել է «Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ» փառատոնը:
Այս տարի փառատոնն անցկացվում է մայիսի 7-ից հոկտեմբերի 31-ը։
Փառատոնը բացվել է հուշ-համերգով՝ նվիրված ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ, կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանին և Ռուբեն Սարգսյանին։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Նա կարևորել է փառատոնի շրջանակում նմանօրինակ համերգների անցկացումը, ինչը ևս մեկ առիթ է արժևորելու և հիշելու այն մարդկանց, որոնք մեծ դեր ու նշանակություն են ունեցել հայ ժամանակակից երաժշտության զարգացման գործում։
Համերգի ընթացքում ելույթ են ունեցել հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի երաժիշտները՝ համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ։
Նշենք, որ փառատոնի ընթացքում կհնչեն հայ հեղինակների կամերային, երգչախմբային ստեղծագործություններ, իսկ փառատոնը կեզրափակվի սիմֆոնիկ երաժշտության համերգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։