Գեղարքունիքից տեղեկացնում են. կան վիրավորներ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Սարիկ Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ-ին, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, վթարի հետևանքով վարորդ Սարիկ Հ․-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Եսայի Մ․-ն, 18-ամյա Ալիկ Ա․-ն և 20-ամյա Ալիկ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Այնուհետև՝ վարորդը առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում։
Ավելին՝ այստեղ