Բայրամովը դիմել է Հայաստանին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը հայկական կողմին կոչ է անում բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակներում։
Այդ մասին Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ես իմ լիտվացի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ մեր տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության օրակարգը խթանելու Ադրբեջանի ջանքերի մասին, ներառյալ՝ ԱՄՆ-ում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջին փուլը»,- ասել է նախարարը։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Բայրամովը, առաջընթաց է գրանցվել կարգավորման բոլոր երեք հարթություններում, այն է՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման հարցում, որը կորոշի երկկողմ հարաբերությունների հիմքը, պետական սահմանի սահմանազատման հարցում, իսկ տրանսպորտային կապի և հաղորդուղիների վերականգնման ուղղությամբ դեռ անելիք կա։