Ռուսաստանը «խելահեղ խուճապ» է առաջացրել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը «խելահեղ խուճապ» է առաջացրել՝ տարհանելով Զապորոժիեի ատոմակայանի հարևանությամբ գտնվող Էներգոդար քաղաքի բնակչությանը։ Այս մասին հայտարարել է Մելիտոպոլի ուկրաինացի քաղաքապետ Իվան Ֆեդորովը։ BBC-ն գրում է, որ ռուսական իշխանությունները կարգադրել են Զապորոժիեի շրջանի 18 բնակավայրի, այդ թվում՝ Էներգոդարի բնակիչներին՝ տարհանվել՝ ուկրաինական զորքերի կողմից սպասվող հարձակումից առաջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը անվանել է անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր, կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել ZNPP-ում լուրջ վթարի սպառնալիքը կանխելու համար։ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է, որ ատոմակայանում աշխատող իր փորձագետները տեղեկություն են ստացել մոտակա Էներգոդար քաղաքից բնակիչների հայտարարված տարհանման սկզբի մասին. այստեղ ապրում է ԶԱԷԿ-ի անձնակազմի մեծ մասը։ Կիրակի օրն Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ խաղաղ բնակիչները տարհանվում են Բերդյանսկ և Պրիմորսկ քաղաքներ, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Ավելին՝ այստեղ