Լիվենցևի անվան մրցաշարում հայ բռնցքամարտիկներից միայն Նիկոլ Արությունովը կշարունակի պայքարը
ՍպորտԲելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն իր առաջին մենամարտում 0: 3 հաշվով պարտվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, հայ բռնցքամարտիկի հակառակորդը Էկվադորի ներկայացուցչին էր:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին քառորդ եզրափակիչում պարտություն էր կրել նաև Վլադիմիր Մարգարյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի միայն 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ով փետրվարի 4-ի կիսաեզրափակիչում կմրցի էկվադորցի մարզիկի հետ: