Բաքվի հրդեհը Ուկրաինայում ահազանգի պատճառ է դարձել
ՄիջազգայինՈւկրաինայի պետական ճարտարապետաշինարարական տեսչությունը կոչ է արել հետեւել շենքերի արտաքին տաքացման եւ սալիկապատման պետական շինարարական նորմերին:
Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրադարձությունների օրինակը, որտեղ բազմահարկ բնակելի տանը հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 մարդ, ապացուցում է, որ անվտանգության բազային պահանջների անտեսումը կարող է բերել աղետալի հետեւանքների», -ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Ուկրաինայի պետական ճարտարապետաշինարարական տեսչությունը նշում է, որ ողբերգությունից, որը տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքում, խուսափելու ամենալավ երաշխիքը հանդիսանում է պետական շինարարական նորմերի ու չափանիշների եւ ընդհանուր առմամբ քաղաքաշինական օրենսդրության պահպանումը:
Մայիսի 19-ին Բաքվի Ազադլըգ պողոտայում հրդեհավտանգ պլաստիկ սալիկներով պատված 16-հարկանի շենքի այրվելու հետեւանքով 16 բնակիչ զոհվել, 60-ից ավելի բնակիչ էլ հոսպիտալացվել են: