ՌԴ-ն ու ԱՄՆ-ն «զինված հակամարտության շեմին են». ԱԳՆ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բաց զինված հակամարտության եզրին, սակայն Մոսկվան աշխատում է՝ ապահովելու, որ դա տեղի չունենա: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք աշխատում ենք, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չընկնեն բաց զինված հակամարտության անդունդը, մենք արդեն այդ ամենի եզրին ենք, այդ անդունդի եզրին», - Ռյաբկովի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
Պաշտոնյան հավելել է, որ Մոսկվան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի ոչ ոք «թույլ չտա ոտնձգություն կատարել երկրի անվտանգությանը» և նրա ղեկավարությանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, այդ թվում՝ բարձր մակարդակով։