ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող


Իշխանությունների արածը Երևանի իշխանազավթում է, և դրան դեմ չգնացող ուժը հանցակից է․ Մանե Թանդիլյան․ «Առավոտ»

Մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Առավոտ» օրաթերթը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ զրուցել է Երեւանի արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի իրավաչափության եւ նպատակների մասին։

-Տիկի՛ն Թանդիլյան, լրատվամիջոցներով բավականին ակտիվ քննարկվում է ձեր հայտարարությունները, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, եւ եթե կառավարությունն անգործության մատնվի, արտահերթ ընտրություններ չնշանակի, դատարան է դիմելու։

Իշխող ուժի հռետորաբանությունից ենթադրվում է, որ արտահերթ ընտրությունների մտադրություն չունեն։ Օրենքի որ պահանջով է դա նախատեսված, կարո՞ղ եք հստակեցնել։

- Երեւանի արտահերթ ընտրությունների մեր պահանջը բխում է օրենքից, որի կիրառման նախադեպը մենք արդեն ունեցել ենք դեռեւս 2018 թվականին Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Այն ժամանակ այսօրվա իշխանություններին առավել նպատակահարմար էր արտահերթ ընտրությունները եւ որեւէ րոպե «չմտահոգվեցին» ընդդիմության պատրաստ լինելչլինելու մասին, ու 2-շաբաթյա ժամկետում նոր քաղաքապետ չընտրվելուց հետո 17 օր անց կառավարությունը կրճատեց ավագանին եւ արտահերթ ընտություններ նշանակեց։

Այսօր, սակայն որոշ մարդիկ, իշխող ուժը, օրենքի մի կետն են որպես իրենց անգործության հիմնավորում բերում, որ Երեւանի ավագանին լուծարվում է, եթե ընտրություններից անմիջապես հետո չի կարողանում քաղաքապետ ընտրել։ Այլ ժամանակամիջոցի վերաբերյալ կարգավորում իբրեւ թե այստեղ չկա։ Այնինչ, թեթեւ օրենսդրական անգրագիտության վերացումը՝ լիկբեզը, կստիպի իշխանություններին եւ իշխանամերձ կառույցներին դադարեցնել սեփական մեկնաբանությունները եւ նպատակահարմարությունը օրենքի փոխարեն կիրառելուց։

Անհրաժեշտ է մի փոքր լավ ուսումնասիրել օրենսդրական դաշտը. եթե Երեւանի մասին օրենքով այս հարցը չի կարգա- վորվում, ապա կարգավորվում է ՏԻՄ օրենքով (Երեւանի մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Երեւանում տեղական ինքնակառավարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին)։ Իսկ ՏԻՄ օրենքը նման իրավիճակների համար ունի լուծում. կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն։

Այնպես որ մեր պահանջը բխում է իրավական, այլ ոչ թե՝ պատկերացումներով պետություն ունենալու տեսլականից. կատարել օրենքի պահանջը։ Երեւանը պետք է օր առաջ ազատվի չընտրված, երեւանցուց երբեւէ քվե չստացած մարդու կամայականությունները թույլ տվող ավագանուց։ Երեւանցին տվել է քվե ավագանուն, որպեսզի իրացնի իր իշխանությունը՝ ընտրի քաղաքապետ։ Դա չանելը եւ շարունակել գոյությունը նշանակում է իշխանազավթում։ Մենք դա չենք հանդուրժելու՝ հանուն երեւանցու արժանապատվության եւ իրավական պետության կայացման։

-Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուն հայտ ներկայացրած այլ ուժերից էլ ենք նկատում որոշ դժգոհություններ։ Կա կարծիք, որ ընդդիմությունը պատրաստ չէ արտահերթի։ Դուք ի՞նչ կասեք նման հայտա- րարություններ անողներին։

- Կասեմ՝ այդ դեպքում թերեւս օրենսդրական փոփոխություն առաջարկեք եւ գրեք, որ «արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ երկրում գործող 80-ից ավելի կուսակցությունները հայտարարեն իրենց պատրաստ լինելու մասին»։ Դա ի՞նչ անհեթեթ փաստարկ է։ Եթե քաղաքական ուժի համար Երեւանի ավագանու ընտրությունը սիրողական քայլարշավ չէ, ապա այս ընտրություններին պետք էր պատրաստվել վերջին պաշտոնաթող քաղաքապետի նշանակման օրը։ Իսկ որ դա ոչ թե ընտրություն էր, այլ բեմադրություն՝ դաշտը ազատելու ՔՊ «ապագա»-ի համար, իրեն հարգող որեւէ քաղաքական ուժ կասկած ունենալ չէր կարող։

Ցավոք, նման հայտարարություններ անողները, հանուն իրենց քաղաքական շահի, պատրաստ են քայլել օրենքների վրայով եւ արհամարհել մարդկանց ընտրությունը։ Երեւանն արժանի չէ նման վերաբերմունքի։ Քննարկման ենթակա չէ այն, որ Երեւանը, թեկուզ այս հինգ ամիսների ընթացքում, պետք է կառավարի ընտրված ավագանու անդամ։

Իշխանությունների արածն անօրինականություն է, կրկնեմ՝ Երեւանի իշխանազավթում, եւ դրան աջակցողն ու դրան կողմ արտահայտվողը, ավելին՝ դրան դեմ չգնացող ուժը, հանցակից է։ Դա երեւանցին տեսնում է, զգում է, եւ ժամանակը կգա, իր գնահատականը կտա՝ ավագանու ընտրությունները դարձնելով իշխանության անվստահության հանրաքվե եւ պատժելով իշխանազավթման փորձ անողներին եւ յուր աջակիցներին։

Ի վերջո, այնպես արեք, որ վաղն էլ ձեզ օրենքով դատեն, ոչ թե՝ պատկերացումներով կամ ըստ քաղաքական նպատակահարմարության»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների
Ամենադիտված