Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


Դեյթոնի համաձայնագիրը վերջ դրեց պատերազմին. ի՞նչ կտա հայ-ադրբեջանական հանդիպումը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Նախ` չկա Մինսկի խումբը, իսկ վաշինգտոնյան բանակցությունները մի երկրում են վարվում, որը շատ վատ հարաբերությունների մեջ է այն երկրի հետ, որի խաղաղապահները ներկա են տարածաշրջանում։

Ի դեպ, նախկինում կողմերը երբեք փոխհամաձայնության չեն եկել որևէ տարբերակի շուրջ, ինչը պարզապես անսահման հնարավորություններ է ընձեռել «այ եթե…»-ների սիրահարներին։ Այ եթե ընդունվեր փուլային տարբերակը, այ եթե Մադրիդյան սկզբունքները կտրականապես մերժեինք, այ եթե համաձայնեինք ընդհանուր պետության գաղափարին…Այս և բազմաթիվ այլ «այ եթե»-ների շուրջ բուռն վեճերը այսօր էլ չեն մարում, սակայն փաստն այն է, որ 25 տարվա ընթացքում չի եղել գեթ մեկ առաջարկ, որն ընդունելի լիներ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։

Բանակցությունների ներկա փուլն առանձնանում է նաև նրանով, որ եթե առաջ հիմնականում դրանց ընթացքում, ինչպես ասում են, գետնի վրա գրեթե ոչինչ չէր կատարվում, չհաշված սահմանային փոխհրաձգությունը, որը սովորական երևույթ էր դարձել, ապա այժմ բանակցություններն ուղեկցվում են ադրբեջանցիների ակտիվ գործողություններով՝ Հայաստանի տարածքում նորանոր դիրքերի գրավում, Լաչինի միջանցքի արգելափակում և անցակետի տեղադրում։

Փոխվել է նաև բանակցությունների այսպես ասած առարկան՝ եթե Մինսկի խումբը հատուկ ստեղծվել էր մեկ նպատակով՝ Արցախի հիմնախնդիրը լուծելու համար, ապա հիմա բանակցությունների հիմնական թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Եվ քանի որ Հայաստանը շատ հանգիստ հրաժարվել է Արցախի հարցը քննարկելուց և հայտարարել, որ դա Ստեփանակերտի ու Բաքվի գործն է, տրամաբանական է ենթադրել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանն ու Ադրբեջանը համարում են փակված, ինչն իհարկե դյուրացնում է բանակցությունները, բայց նոր հարց է առաջացնում՝ բա 30 տարի շարունակ ինչի՞ համար էին պայքարում հայերը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շարունակվող բանակցությունները Վաշինգտոնում կնպաստե՞ն բոլոր հարցերի կարգավորմանը և երկու ժողովուրդների հարաբերությունների վերջնական բարելավմանը։ Իհարկե, ո՛չ։ Հիշենք գրեթե 30 տարի առաջ կնքված Դեյթոնյան համաձայնագիրը։ Մինչև հիմա էլ կողմերից որևէ մեկը այդ պայմանագրով բավարարված չէ, բայց փաստն այն է, որ այդ համաձայնագիրը կանգնեցրեց երեքուկես տարի շարունակվող պատերազմը նախկին Հարավսլավիայում։ Հասկանալի է, որ եթե նման մի պայմանագիր կնքեն Հայաստանն ու Ադրբեջանը, երկու երկրներում նույնպես հասարակության մի մասն այն չի ընդունի, կորակի որպես սեփական իշխանությունների ձախողում, բայց ամենակարևորն այն է, թե ինչպիսի պայմաններով է ձեռք բերվելու համաձայնությունը, և ուժային ճանապարհով հարցերի լուծումից հրաժարվելու պարտավորությունն արդյոք պահպանվելո՞ւ է։

Այս վերջինը հատկապես հրատապ է պատերազմում պարտություն կրած հայկական կողմի համար։ Չէ՞ որ մինչև ադրբեջանական լայնածավալ հարձակումը Մինսկի խմբի որդեգրած երեք հիմնարար սկզբունքներից մեկը հենց ուժի կիրառումից, նույնիսկ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելն էր։ Բայց երբ Բաքուն 2020 թվականի աշնանը բոլորին կանգնեցրեց փաստի առջև, այդ նույն Մինսկի խումբը ոչ միայն չդիմեց ԵԱՀԿ-ին արյունահեղությունը դադարեցնելու համար գործուն միջոցներ կիրառելու պահանջով, այլև ընդհանրապես ձեն-ծպտուն չհանեց։ Այնպես որ տառապանքը, ինչպես ասում են, փորձ ունի։

Այս կասկածները խորանում են նաև հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Տեսե՛ք։ Վաշինգտոնյան հանդիպումից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ և «իր խորը մտահոգությունն է հայտնել, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը՝ ընդգծելով Լաչինի միջանցքը հնարավորինս արագ վերաբացելու կարևորությունը»։

Ի՞նչ է պատասխանում Իլհամ Ալիևը։ Ըստ Բաքվի պաշտոնական հաղորդագրության` Ալիևը Բլինկենին ասել է, որ «Լաչինում անցակետը տեղադրվել է ինքնիշխան Ադրբեջանի իրավունքների շրջանակում և միջազգային բոլոր նորմերին համապատասխան»։ Այսինքն` դեռ բուն բանակցությունները չսկսված` Ադրբեջանի նախագահը շատ պարզ հասկացրել է՝ Ամերիկայի խորը մտահոգությունն ինձ ամենևին չի հետաքրքրում, իմ ինքնիշխան տարածքն է, ինչ կուզեմ, կանեմ։ Կներե՛ք, նման պայմաններում խաղաղության պայմանագիր կնքելու իմաստը ո՞րն է։

 
 
Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված