Ադրբեջանի հերթական շանտաժը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի (հայկական անվանումը՝ Խուդավանք կամ Դադիվանք-խմբ․) վանքը»։
Այս մասին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։ Նրա խոսքով, «հայերն այդ վանքի հետ կապ չունեն.
«Այն պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»։
Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի սկզբին հայկական զինված ուժերը լքել են Քարվաճառի շրջանը, որտեղ գտնվում է հայկական հնագույն վանական համալիրը՝ Դադիվանքը։
Թեպետ տարածքն անցել է Բաքվի վերահսկողության տակ, այնուամենայնիվ, վանքը հսկում են ռուս խաղաղապահները, որոնք պարբերաբար ապահովում են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի և այլ ուխտավորների, զբոսաշրջիկների այցելությունները։
Դադիվանքում արտոնված է նաև հայ վանականների կողմից ծառայությունների մատուցումն ու հոգևոր արարողությունների անցկացումը։