Կենտրոնական Ամերիկայի երկրները միասին են պայքարելու Զիկա տենդի դեմ
ՄիջազգայինԿենտրոնական Ամերիկայի երկրները համաձայնության են եկել համատեղ պայքար մղելու Զիկա տենդի տարածման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կենտրոնական Ամերիկայի ինտեգրացման համակարգի (SICA) մեջ մտնող պետությունների նախագահները Հոնդուրասի ղեկավար Խուան Օռլանդո Էռնանդեսի նախանձեռնությամբ փետրվարի 3-ին անկացրել են տեսախորհրդաժողով եւ առողջապահության նախարարներին հանձնարարել են 15-օրյա ժամկետում մշակել հիվանդության դեմ տարածշրջանային գործողությունների հատուկ պլան:
Ըստ El Heraldo պորտալի հաղորդագրության՝ այդ պլանը ներառում Է նաեւ մոծակների օջախների ոչնչացումը, որոնք հիվանդության տարածողներն են:
Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն Է, որը երբեմն մարդուն Է փոխանցվում մոծակների միջոցով, եւ բնորոշվում Է բարորակ ընթացք ունեցող տենդով: Վիրուսն առավել վտանգավոր Է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ հարուցում Է միկրոցեֆալիա՝ ուղեղի պոտենցիալ ծանր ախտահարումներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: