Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակության մեխանիզմը բացահայտվել է

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակությունը, դրա մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015 թվականի մայիսի 15-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ընկերության ներքին ավտոհավաքակայանում ապօրինի կերպով կազմվել են երթուղային ուղեգրեր, որոնցով հաշվարկվել և հատկացվել է վառելիք, որն այնուհետև անցել է անհայտ անձանց տնօրինությանը:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2015 թվականի մայիսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարված նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Քաջարան քաղաքի բնակիչ Գ.Ստեփանյանը, աշխատելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում՝ որպես ավագ երթակարգավար, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015թ. հունվար-մայիս ամիսներին ընկերության անսարք «Զիլ» մակնիշի 481 ՍԼ 51 համարանիշի և Կամազ 5511 մակնիշի 403 ՍԼ 51 համարանիշի ավտոմեքենաների համար իր ենթակայությամբ աշխատող երթակարգավարների միջոցով կազմել է դիզելային վառելիք և բենզին ստանալու իրավունÖ „ վերապահող թվով 88 կեղծ փաստաթուղթ և  խարդախությամբ իրավունք ձեռք բերել 3.850.000 ՀՀ դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ:

2015 թվականի մայիսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ավագ երթակարգավարը նկարագրված գործողությունները կատարել է իր անմիջական ղեկավարի` ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ Կ.Եդիգարյանի հետ` վերջինիս հետ նախնական համաձայնությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015 թվականի մայիսի 29-ին Կ.Եդիգարյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Հաշվի առնելով հափշտակության ծավալները և քրեական գործի բազմադրվագ լինելը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով հետագա նախաքննությունն իրականացվել է  ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց արդյունքում բացահայտվել են հափշտակության այլ դրվագներ ևս։

Մասնավորապես՝ բացի վերը նշված 88 ուղեգրից, հայտնաբերվել և առգրավվել է ևս 1875 ուղեգիր, որոնց հիման վրա դուրս է գրվել 69.820.548 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 166.915 լիտր դիզելային վառելիք և բենզին:

Նախնական քննության տվյալներով՝ դրանք ևս կազմվել են ներքին ավտոհավաքակայանի ավագ երթակարգավար Գ.Ստեփանյանի հանձնարարությամբ` 2015 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում` Կ.Եդիգարյանի հետ նախապես կայացված համաձայնությամբ:

Քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին  Գ.Ստեփանյանն իր անմիջական ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ, վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կ.Եդիգարյանի հետ նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ և  խարդախությամբ իրավունք է ձեռք բերել ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի արժողության ՝ 73.670.548 ՀՀ դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննության ընթացքում մեղադրյալներ Գ.Ստեփանյանին և Կ.Եդիգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ծավալը լրացվել և մեղադրանք առաջադրվել՝ փաստաթղթերի կեղծմամբ և խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` 73.670.548 ՀՀ դրամ ընդհանուր արժողության բենզին և դիզելային վառելիք հափշտակելու համար: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Գործով նշանակվել են փաստաթղթաբանական և ձեռագրաբանական, դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություններ, կատարվել են այլ դատավարական գործողություններ, այդ թվում նաև` զննություններ, խուզարկություններ,  հարցաքննվել են բազմաթիվ անձինք:

Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին
Ամենադիտված