12 երկրներ ԱՄՆ-ի գլխավորությամբ առեւտրական դաշինքի համաձայնագիր են ստորագրել
ՄիջազգայինԱսիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 12 երկրների առեւտրի նախարարները Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում համաձայնագիր են ստորագրել տարածաշրջանային խոշորագույն տնտեսական միավորումներից մեկի՝ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման մասին, որին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի մինչեւ 40 տոկոսը, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Համաձայնագրի մասնակիցներ են դարձել ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Մալայզիան, Բրունեյը, Սինգապուրը եւ Վիետնամը:
Այդ նախագիծը, որի շուրջ բանակցություններն սկսվել էին տակավին 2008 թվականին եւ որի վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցած տարվա հոկտեմբերին, դարձել է ԱՄՆ-ի ղեկավար Բարաք Օբամայի վարչակազմի նախագահության օրակարգի գլխավոր կետերից մեկը:
Դիտորդներից շատերը ԱՄՆ-ի համար այդ համաձայնագրի տնտեսական իմաստը տեսնում են տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճը զսպելու Վաշինգտոնի փորձի մեջ: Պատահական չէ, որ ՉԺՀ-ն այդ դաշինք չի մտել:
Ենթադրվում է, որ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության շրջանակներում կստեղծվի ազատ առեւտրի գոտի: Այժմ երկու տարվա ընթացքում համաձայնագրի մասնակից երկրների խորհրդարանները պետք է այն վավերացնեն: