Սիրիայում ռուս զինվորական խորհրդական Է զոհվել
HeaderՍիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից սիրիական բանակի կայազորի գնդակոծման հետեւանքով ռուս զինվորական խորհրդական Է զոհվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին այս մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 1-ին: ԻՊ-ի ահաբեկիչների կողմից զինվորական կայազորի ականակոծման հետեւանքով, որտեղ տեղաբաշխված Է սիրիական բանակի միավորումներից մեկը, սպան մահացու վիրավորվել Է»,- ասված Է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանել են պաշտպանության նախարարությունում, խորհրդականը սիրիացի զինվորականներին օգնում Էր յուրացնելու նոր զենքը:
Սա արդեն երրորդ զոհված ռուսաստանցի զինծառայողն Է Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողության սկսվելուց ի վեր: