Լավրովը մտահոգություն է հայտնել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհն այժմ շատ ավելի մեծ վտանգի առաջ է կանգնած, քան Սառը պատերազմի ժամանակ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր աշխարհում բազմակողմանիության ապահովմանը։ Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ Սերգեյ Լավրովը նշել է. «Ուկրաինայի հարցը չի կարող դիտարկվել աշխարհաքաղաքական համատեքստից դուրս։ Խոսքն ամենևին էլ Ուկրաինայի մասին չէ… Խոսքն այն մասին է, թե ինչպես կձևավորվեն միջազգային հարաբերությունները, արդյոք դրանք կհիմնվեն շահերի հավասարակշռության, թե Արևմուտքի պայթյունավտանգ հեգեմոնիայի խթանման վրա», – ասել է ռուս դիվանագետը:
Լավրովը Նյու Յորքում նաև հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: Վերջինիս գրասենյակի տվյալով՝ Անտոնիու Գուտերեշը Ռուսաստանի արտգործնախարարի միջոցով Վլադիմիր Պուտինին նամակ է փոխանցել, որում ներկայացվել են հացահատիկի գործարքի իրականացման հետ կապված՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության գաղափարները:Լավրովն էլ մտահոգություն է հայտնել, որ համաշխարհային շուկաներ ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի հասանելիության մասով Ուկրաինայի հետ ձեռք բերված համաձայնությունները չեն կատարվում: