Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


Պաշտոնական հաղորդագրություն՝ Արցախից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

Ուղիղ 32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսվեց «Օղակ» («Кольцо») գործողությունը, որի անվանումն արդեն իսկ վկայում էր դրա պատժիչ բնույթի մասին։ 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս մի քանի փուլով իրականացված գործողության հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կամարտահայտությունն ու ստեղծել պայմաններ հայրենի հողից նրա արտագաղթի համար։

Մասնավորապես, 1991 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՕՄՕՆ-ի ջոկատները՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումների (Կիրովաբադ քաղաքում տեղակայված 23-րդ դիվիզիա) հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայ բնակչության տեղահանման լայնամասշտաբ ռազմաական գործողություն։
1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է վտարվեն Ղարաբաղից, եթե համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: 1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին, Բաքվի պահանջով, արգելվեցին Երևան-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները:
Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին այդ գյուղերը՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկման և դրան հաջորդող տեղահանության նպատակով։

Գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տաս հազար մարդ, ավելի քան հարյուրը սպանվեց, մի քանի հարյուր մարդ գերեվարվեց: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:
Ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Օղակ» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախերգանքը:

Ցավոք, «Օղակ» գործողության ընթացքում կատարված զանգվածային հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումներն այդպես էլ չարժանացան միջազգային հանրության քաղաքական, իրավական և բարոյական պատշաճ գնահատականին, իսկ այս պատժիչ գործողության գաղափարախոսները, կազմակերպիչներն ու իրականացնողները մնացին անպատիժ։
Արդյունքում այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են կրկնվում և անպատիժ մնում 30 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները, այդ թվում՝ ռազմական ագրեսիան, տարածքների օկուպացիան, սպանությունները, էթնիկ զտումներն ու ահաբեկչությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանի ներկայիս ղեկավարները հնչեցնում են նույն մտքերը՝ եթե հայերը համաձայն չեն ենթարկվել Բաքվին, ապա նրանց պետք է վտարել Ղարաբաղից։ Ինչպես և 30 տարի առաջ, այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ և աղաղակող անտարբերության ներքո՝ լիակատար անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում։ Այսօր Արցախի ժողովուրդը կրկին օղակի մեջ է հայտնվել՝ ավելի քան 4 ամիս շարունակվում է շրջափակումն Ադրբեջանի կողմից, որը, արդեն պաշտոնապես փակելով Լաչինի միջանցքը, փորձում է ապօրինի հսկիչ անցակետ տեղակայել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության հիմնարար կետերից մեկը։

Այն փաստը, որ 30 տարի անց Արցախը կրկին կանգնած է գոյաբանական նույն սպառնալիքի առաջ, ինչ և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդի փուլի ամենասկզբում, ապացուցում է, որ Արցախի ժողովրդին ոչնչացնելու մտադրությունն Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է, որի հիմքերը դրվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, և որը հետագայում համակարգված և հետևողականորեն իրականացվել է այդ երկրի բոլոր իշխանությունների կողմից:

Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում դաժան, հանցավոր «Օղակ» գործողության բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև և կրկին հորդորում ենք միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար անմիջական պատասխանատվություն կրող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, վերջապես հրաժարվել անհանգստություն արտահայտող արարողակարգային բնույթի ձևակերպումներից ու երկու կողմերին ուղղված կոչերից և ձեռնարկել հրատապ ու գործնական քայլեր՝ կանխելու նման վայրագությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնությունը, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական մտադրություններն Արցախի և Հայաստանի նկատմամբ։ Համոզված ենք, որ այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել Ադրբեջանի ավտորիտար իշխանություններին համոզելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հարկադրելը կատարել իրենց միջազգային պարտավորությունները և միջազգային իրավունքի նորմերը, ներառյալ՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները։ Առանց այդ ամենի ցանկացած հղում միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին անհիմն է։



Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված