Ինչ իրավիճակ է Արցախում. քաղաքացիական հագուստով գործակալներին փոխարինել են ուժայինները
Ուշադրության կենտրոնումՇուշիի մոտ քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներին փոխարինել են ուժայինները: Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հումանիտար բեռներ տեղափոխող խաղաղապահների մեքենաները երեկ, Շուշիի հատվածում 14 ժամ կանգնեցվել են ադրբեջանցի ուժայինների կողմից:
«Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները», հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը