Լենցովը պաշտոնապես գլխավորեց ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 25-ից Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2023 թվականի ապրիլի 25-ից ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար», - ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։