Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը
Մշակույթ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, UNIMA-ARMENIA Տիկնիկային գործիչների նախագահ Արմեն Սաֆարյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի պետական տիկնիկային թատրոնը։
«Իմ տաղանդավոր ու բարի ընկեր, տիկնիկային արվեստի նվիրյալ` Արմեն Սաֆարյան, հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
«Արժանավոր ծնողների արժանավոր զավակ, արժանավոր զավակի արժանավոր ծնող... Երկրային իր ճանապարհն ամփոփեց Արմեն Սաֆարյանը՝ մշտաժպիտ, զվարթ, իր գործի բացառիկ նվիրյալ մարդը: Ժպիտ պարգևող, կենսուրախություն հարուցող ու լավատեսություն տարածող մեր ավագ ընկերը: Հանգչիր խաղաղությամբ, բացառիկ մարդ ու վաստակաշատ մտավորական…»,- գրել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram