Իրար հետևից մի քանի երկրաշարժ է գրանցվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր Զելանդիայում հաջորդաբար մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդում է Նոր Զելանդիայի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությանը, հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներին։
Հաղորդվում է, որ առաջին երկրաշարժը, որի հզորությունը եղել է 5,4 մագնիտուդ, գրանցվել է Դաննևիրք քաղաքի մոտ գտնվող Հոքս Բեյ շրջանում։ Որոշ ժամանակ անց դրան հաջորդել է 5,2 մագնիտուդ ուժգնությամբ մեկ այլ երկրաշարժ։ Այս երկուսից հետո ստորգետնյա այլ ցնցումներ էլ են գրանցվել, սակայն դրանց ուժգնությունն ավելի թույլ է եղել։
Ցունամիի վտանգ չի հայտարարվել։