«Ալաշկերտ»-ը կմրցի ղազախական, լիտվական եւ չինական թիմերի հետ
Սպորտ«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը առաջին արտասահմանյան հավաքի ընթացքում երկու ստուգողական հանդիպում կանցկացնի հունգարական թիմերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, երկրորդ հավաքին նախատեսված է արդեն երեք ստուգողական խաղ: Դրանք տեղի կունենան փետրվարի 18-ին, 21-ին և 25-ին: Առաջին մրցակիցը Ղազախստանի «Ժետիսու»-ն է, երկրորդը՝ Լիտվայի «Սուդուվա»-ն:
Ուժեղ մրցակից է սպասում «Ալաշկերտ»-ին երրորդ խաղում՝ ի դեմս Չինաստանի 1-ին դիվիզիոնի «Բեյջինգ ԲիՋի» թիմի: Իր երկրի ավարտված առաջնությունում այս թիմը հանրահայտ սերբ մասնագետ Ալեքսանդր Ստանոևիչի գլխավորությամբ զբաղեցրել է 4-րդ տեղը:
Նշենք, որ Ստանոևիչը ժամանակին եղել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը, երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը, մարզել է նաև «Պարտիզան»-ը: