Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար, հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։
Բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:
«Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։
Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ», - նշված է հաղորդագրության մեջ։