Ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 2-ի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի խաչմերուկի մոտ ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 2-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են «Nissan Latio» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1991 թ.) և «VAZ-21015» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևոր Վ. Ա.-ն (ծնված 2002 թ․) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ն (ծնված 2002 թ․) տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը:
Ավելին՝ այստեղ