Ստրասբուրգում կայացել է 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված «Memoria» ստեղծագործության պրեմիերան
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 20-ին Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի է ունեցել ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրիժոր Բրունո Մանտովանիի «Memoria» ստեղծագործության պրեմիերան։
Ստեղծագործությունը նվիրված է 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների`մասնավորապես Հայաստանի Ֆրանսիական համալսարանի չորս ուսանողների հիշատակին։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» գրասենյակից:
Համերգին ընդառաջ տեղի ունեցած պրեմիերայի հանրային ներկայացման ժամանակ Բրունո Մանտովանին պատմել է, թե ինչպես է ծնվել ստեղծագործությունը, խոսել է 44 օրյա պատերազմի ողբերգական հետևանքների մասին։
«Memoria» ձոն է փորձություններով և ողբերգություններով անցած երկրին, որի ցավը և հույզերը Բրունո Մանտովանին ցանկացել է փոխանցել երաժշտության միջոցով։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Բրունո Մանտովանիին` ներկայացման և ստեղծագործության համար։ Կարևորել է մարդասիրական ուղերձը, որը հեղինակը փորձել երաժշտության միջոցով փոխանցել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների։