Կրկին գրոհ Իրանի վրա. ի՞նչ է հայտնի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական կորպուսի և «Հըզբալա»-ի թիրախներին՝ Գոլանի բարձունքների սիրիական հատվածում։ Այդ մասին հայտնում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած լրատվամիջոցները։
Ավելի վաղ, տեղեկություն էր տարածվել, որ Իսրայելը հրթիռային և հրետանային հարվածներ է հասցրել իրանական ուժերին՝ Սիրիայի Կունեյտրա նահանգի Հադար քաղաքի մոտ գտնվող Քաս ալ Նաֆալ բնակավայրում։
Նշվում էր, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը նույնպես հարձակվել են Սպահանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայի վրա:
Հարվածներից մեկը հասցվել է Իրանի Մազանդարան քաղաքի վարչական օբյեկտներին։