Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության հերթական վճռորոշ փուլերից մեկը. Վահե Հակոբյան

Blog

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր բոլորս ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 108 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված կոտորածին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ, միլիոնավոր հայեր բռնի տեղահանման ենթարկվեցին ու հայրենազրկվեցին։
 
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության դեմ ուղղված սարսափելի հանցագործությունը, շարունակում է անպատիժ մնալ։ Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, շատերին թվում է, թե 1915-ի ոճրագործությունն իր ճիշտ անունով կոչելը միայն պատմական արդարություն վերականգնելու հարց է։ Իրականում, Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի համար նախևառաջ անվտանգության խնդիր է, և դրա լավագույն ապացույցը վերջին երեք տարիների իրադարձություններն են, Թուրքիայի բացահայտ թշնամական կեցվածքն ու անթաքույց աջակցությունն Ադրբեջանին` այդ թվում տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու միջոցով։
 
Այս ամենի ֆոնին Հայաստանի գործող իշխանություններն այսօր խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կարևորության մասին, ինչ-ինչ քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ՝ հիմքում բացարձակապես չդնելով արդարության վերականգնման, արժանապատվության պահպանման հարցերը, առանց որի ոչ մի գործընթաց չի կարող իրական ու երկարաժամկետ արդյունք ապահովել։ Այս բացահայտ ճշմարտությունն այսօր ամենաբարձր մակարդակով անտեսվում է, ինչը վաղուց անհնար է մեկնաբանել՝ որպես չհասկանալու, չգիտակցելու հետևանք միայն։
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության հերթական վճռորոշ փուլերից մեկը, բայց մի էական տարբերությամբ՝ այսօր մենք անկախ պետություն ունենք՝ թեև վիրավոր, հյուծված ու դաժան փորձությունների միջով անցած։ Զուգահեռաբար, Թուրքիան շարունակում է հայերից ազատվելու իր ցեղասպան նպատակները կյանքի կոչելու քաղաքականությունը, ինչից խուսափելու իրական երաշխիքը հենց Հայաստանի Հանրապետության գոյությունն է, բնականոն ընթացքն ու արժանապատիվ կեցվածքը, ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորումը։
 
Թուրքիայի հետ արժանապատիվ երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումն ու բնականոն կապերի հաստատումը կարևոր գործոն կարող են դառնալ մեր պետության զարգացման համար, բայց այդ ամենը հնարավոր կլինի Թուրքիայի՝ հարկադրանքի քաղաքականությունից ու թշնամական կեցվածքից հրաժարվելու, սեփական պատմությանն առերեսվելու պարագայում միայն։

Պրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու
Ամենադիտված