Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է մոտեցնում Լաչինի միջանցքի Հակարիի կամուրջի մոտ, որն այսօր փակել է (տեսանյութ)
TV- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է մոտեցնում Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքի այն հատվածի մոտ, որն այսօր փակել է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, այսօր փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարությամբ են հանդես եկել` խստորեն դատապարտելով ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ:
Պաշտոնական Երեւանն առայժմ հայտարարությամբ հանդես չի եկել:
Զինտեխնիկայի շարժը վկայող տեսանյութը տարածվել է համացանցում: Այն հասանելի է նաեւ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram