«Ռայո Վալեկանո»-ի ներկայացրած նորեկների թվում չի նշվել Արաս Օզբիլիզի անունը
ՍպորտԻսպանական «Ռայո Վալեկանո» ֆուտբոլային ակումբը փետրվարի 3-ին ներկայացրել է թիմի նորեկներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ակումբի պաշտոնական տեղեկատվության համաձայն ներկայացվել են օրեր առաջ թիմը համալրած Մանուել Իտուրան և Պիտին: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի շնորհանդեսի մասին կայքում առայժմ տեղեկատվություն չկա:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թուրքական «Բեշիկթաշ»-ն ու իսպանական «Ռայո Վալեկանո»-ն պաշտոնապես հայտարարեցին, որ Արաս Օզբիլիզը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ելույթները շարունակելու մադրիդյան ակումբի կազմում: Ֆուտբոլիստը իսպանական ակումբի ընդհանուր կազմում մասնակցել էր նաեւ ուսումնամարզական հավաքի: