Խաղաղությունը շատ լավ է ազդում երկու երկրների ժողովուրդների վրա. Կոշտան՝ Ալիևին Խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ կնքված Է. Ալիև Շարունակում ենք դիվանագիտական լուռ աշխատանքը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ. Փաշինյան Թրամփն ուրախ կլինի Իրանի հավաքականին տեսնել 2026 թվականի աշխարհի առաջնությանը․ ՖԻՖԱ-ի նախագահ Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Գազ չի լինի անորոշ ժամանակ ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիր Բլոգեր Նինա Տիտանյանի հայրն է կյանքից հեռացել Պուտինը և Ալիևը կողմ են արտահայտվել Մերձավորարևելյան տարածաշրջանում ռшզմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը


«Ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը». Գարեգին Բ. նախորդ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Քաղաքականություն

Անցած շաբաթվա հիմնական քաղաքական իրադարձությունները պայմանավորված էին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով և դրա շուրջ ընթացող հասարակական լայն բանավեճով: Սպասելի էր, որ Փաշինյանի զեկույցի տնտեսական բաղադրիչը մնալու է քաղաքականի ստվերի տակ, որովհետև մի քանի օր առաջ Արցախի հիմնախնդրի և հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի»  վերաբերյալ նույն ամբիոնից հնչեցրած մտքերը բուռն արձագանք գտան հասարակական-քաղաքական և մասնագիտական շրջանակներում:

Զարգացնելով Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իր նախկին ելույթում առաջ քաշած կեղծ թեզերը՝ Նիկոլ Փաշինյան այս անգամ առաջ քաշեց իր կաբինետի վարած արտաքին քաղաքականության անխուսափելիությայն արդարացումները հանրության մեջ տարածելու, ՀՀ քաղաքացիներին դրանց իրավացիության և արդարության մեջ համոզելու անհրաժեշտությունը: Փորձագիտական և քաղաքական դաշտը խստորեն քննադատեց Փաշինյանի մոտեցումները, մանավանդ, որ նրա ելույթին անմիջապես հետևեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որում նա Նիկոլ Փաշինյանի չի համարում թշնամի, պանդում է ՀՀ-ից իր տարածքային պահանջները, հրաժարվում է Արցախի որևէ կարգավիճակ քննարկելուց և արդեն բացահայտ ասում է, որ եթե արցախցիները հրաժարվեն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելուց, ստիպված կլինեն լքել այդ տարածքը:

Դրան պաշտոնապես անդրադարձավ միայն ՀՀ ԱԳՆ-ն, հանդես գալով Հարավային Կովկասում կարգավորման գործընթացները խաթարելու Ադրբեջանի նախագահի ջանքերի վերաբերյալ հայտարարությամբ, որում թեև դատապարտվեց այդ երկրի նախագահի կողմից հնչեցված ատելության խոսքը, հիշեցվեցին Ադրբեջանում տեղի են ունեցող մարդու իրավունքների խախտումները, ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, սակայն կրկին անգամ հղում արվեց 1991թ-ի Ալմա-Աթայի հռչակագրին և վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման փաշինյանական թեզը։

Ալիևի հայտարարութուններին անուղղակի պատասխանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ ի դեմս գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ով հայտարարեց. «Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ»:

Քանի որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր գործողություններն արադարացնում կամ պատճառաբանում  է «նախկիններն են մեղավոր» կարգախոսով, ապա ուշագրավ էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձը: Նա հայտարարեց. «Երբեք որևէ փաստաթուղթ, գաղտնի գրիֆով թե ոչ, չեմ ստորագրել, որի համար հայը կարող է ամաչել»: Միաժամանակ կոչ արեց, որ Փաշինյանը հրապարակի իր ձեռքի տակ եղած փաստաթուղթը, այլապես՝ նա ստախոս է:

Նիկոլ Փաշինյանը ջանք չի խնայում հիմնավորելու, որ Արցախը նախկին բանակցային գործընթացի արդյունքում «կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու բոլոր տեսական և գործնական հնարավորությունները»: Ապրիլի 19-ին Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս: Իհարկե, Արցախի ԱԳ նախարարն այդ հայտարարությունն արեց ի պատասխան Ալիևի, սակայն սա հարկավոր է դիտարկել նաև Փաշինյանի հայտարարությունների համատեքստում, որովհետև առանձնահատուկ շեշտեց, որ Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։ Այսինքն, ՄԽ շրջանակներում ներկայացված Մադրիդյան սկսզբունքները երբևէ կասկածի տակ չեն դրել Արցախի ինքնորոշման իրավունքը, հայկական կողմից չեն պահանջել «նշաձող իջեցնել»: Ինչ վերաբերվում է 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի մեկնաբանությանը, իբր, միութենական հանրապետությունների միջև սահմանները համարվում են պետական և, հետևաբար, Ղարաբաղը պետք է ճանաչվի որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, Սերգեյ Ղազարյանը հայտարարեց, որ այդ հռչակագիրը երբեք չի դիտարկվել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Արցախի կարգավիճակի որոշման քաղաքական և իրավական հիմք։

Նիկոլ Փաշինյանի՝ ինքնորոշում տերմինի յուրովի մեկնաբանությունների իր անհամաձայնություն ն արտահայտեցին նաև Արցախի խորհրդարանի խմբակցությունները: Ապրիլի 20-ի նրանց հայտարարության մեջ ասվում է, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու: Արցախի խորհրդարանականները մեղադրում են  ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը նրա ինքնորոշման իրավունքից տարանջատելու, դրա վճռորոշ պարագան անտեսելու մեջ, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, և նպաստում է «Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը»:

Անդրադառնալով Արցախի խորհրդարանական խմբակցությունների հայտարարությանը՝ Փաշինյանը նույն օրը, լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում, ասաց, որ սովորաբար իրեն սխալ են հասկանում և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել: Թեև նա փորձել է լրագրողների առաջ վերամեկնաբանել ինքն իրեն, բայց այն խոստովանությունը, թե իրեն «սովորաբար սխալ են հասկանում», բազմիմաստ մեկնաբանությունների տեղիք տվեց մամուլում և հասարակական շրջանակներում:

Փորձագիտական շրջանակներից հետաքրքրական էր «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի ելույթին: Իր «Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը» հոդվածում Վահե Հովհաննիսյանը նշում է, թե ինչու ոչ իշխանական սեգմենտի մոտ չի ստացվում կամ արդյունք չի տալիս լայն հասարակության հետ կոմունիկացիան: «Մեծ հասարակությունը պետք է լսի պարզ ու հստակ ձևակերպումներ՝ ի՞նչ ենք ասում, ինչի՞ մասին, և պետք է տեսնի, որ իր հետ խոսողը կազմավորված, համակարգված միավորներ, թիմեր են, որոնք պատրաստվում են ստանձնել պրոցեսների կառավարումը».- եզրակացնում է նա:

Ապրիլի 19-ին Փաշինյաի ելույթի վերաբերյալ հայտարարություն տարածեց Ռուսաստանի հայերի միությունը, որոմ իր անհամաձայնությունն էր արտահայտել արցախցիների ճակատագրի մասին ՀՀ վարչապետի կողմից հնչեցված տեսլականին, ով համարում է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեպում իրագործելի չէ: Ռուսաստանի հայերի միությունը համարում է, որ Հայաստանի վարչապետի ներկայացրած ծրագիրը հարցականի տակ է դնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ ներկա դրությամբ այնտեղ ապրող հայերի կյանքի ու անվտանգության միակ երաշխավորի, ներկայության իմաստը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դա բերելու է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության սուվերենության նվազեցմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի, որ նույնն է՝ ամբողջ հայության, միջազգային հեղինակության էլ ավելի խաթարմանը: Հայտարարության մեջ կոչ է արվում հայկական պետության և պետականության հեռանկարի հարցը դարձնել բոլոր համահայկական կազմակերպությունների և ինստիտուտների առաջնային օրակարգային հարցը և պատրաստակամություն է հայտնում իր ներդրումն անել այդ գործընթացում:

Ապրիլի 20-ին ուշագրավ հայտարարություն արեց «Համախմբում» շարժումը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կատարել են Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող և ըստ էության փոխհամաձայնեցված հայտարարություններ։ «Հայտարարում ենք, որ Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչելու անհնարինության վերաբերյալ վարչապետի աթոռին գամված անձի պնդումները շինծու են, ո՛չ մի աղերս չունեն՝ պատմական իրականության, հայ ժողովրդի ազգային-պետական շահերի, մարդու իրավունքների ու ազատությունների մասին համամարդկային սկզբունքների, միջազգային իրավունքի և սահմանադրականության հետ․ այդ հայտարարություններն անարգում են Արցախի ազատության համար զոհված հազարավոր հայորդիների հիշատակը, ոտնահարում՝ Արցախի պետականության կայացման գործում մեր բազմահազար հայրենակիցների ունեցած վաստակը:: ... Միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով հայ ժողովուրդը կկանխի իր գլխին կախված մեծ ոճրի սպառնալիքը»,- ասվում է «Համախմբում» շարժման հայտարարության մեջ:

Առանձնահատուկ ուշադրության է արժամի Ամենայն հայող կաթողիկոս Գարեգին Բ-ի ճեպազրույցը լրատվամիջոցների հետ: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում՝ Կաթողիկոսն ասաց. «Մենք չենք կարծում, որ նման հայտարարությունները տեղին են և որևէ կերպ կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար: Պետք է չշտապել, ընդհակառակը, պետք է ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը»: Ադրբեջանի կազմում Արցախի հնարավոր գոյության վերաբերյալ Վեհափառ Հարապետն ասաց. «Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի  մեր ժողովրդի: Մենք ամեն ջանք պետք է ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի անկախ ապրելու իր իրավունքը»:

Հետաքրքրական էր նաև Փաշինյանի ելույթի վերաբերյալ միջազգային արձագանքը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 19-ին հայտարարեց, որ  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության եռակողմ համաձայնագրերն այժմ «կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են»: Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Մոսկվայի համար ակնհայտ է, որ բանակցային նախկին գործընթացի խեղաթյուրումները, դրա վերաբերյալ Փաշինյանի յուրովի մեկնաբանությունները, բանակցային բովանդակության և դրանց սպասարկող միջազգային ֆորմատների փոփոխություններն ուղղված են Հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ նաև դուրսմղմանը: Ի դեպ, ապրիլի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց ՀԱՊԿ դիտորդների Հայաստան գալու վերաբերյալ՝ հայտարարելով, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ առաքելություն տեղակայվի Հայաստանում։ Հիշեցնենք, որ նախկինում Ռուսաստանից մի քանի անգամ ակնարկել էին, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման և «գնդակը Հայաստանի դաշտում է»: Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ հրաժարվում են ՀԱՊԿ առաքելությունից՝ պատճառաբանելով, թե այդ կազմակերպությունը չի հստակեցրել իր պատասխանատվության գոտու սահմանները: Արդյո՞ք Փաշինյանը փորձում է «իջեցնել նշաձողը» ՀԱՊԿ վերաբերյալ: Համենայն դեպս, հիմա նրա ակնկալիքները մի փոքր այլ ձևակերպում են ստացել. «Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք և մեր մտահոգությունը, մեր ցանկությունը կամ մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ: Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ ՀԱՊԿ-ի համար, սա կարեւոր է և տարածաշրջանի համար»,- ասել է Փաշինյանը: Հետաքրքիր է նաև Փաշինյանի այն ձևակերպումը, որով համեմատում է ՀԱՊԿ և ԵՄ դիտորդական առաքելությունների դերակատարությունները. «Հայաստանի ակնկալիքները ՀԱՊԿ–ից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,- ասել է նա: Դժվար է ասել՝ արդյո՞ք սա նշանակում է, որ ԵՄ առաքելությունը չի բավարարել Փաշինյանի ակնկալիքները: Բայց ՀԱՊԿ դիտորդական առաքելության վերաբերյալ նրա խոսույթն ակնհայտորեն փոխվել է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունների ձևաչափից սեպարատ բանակցային գործընթացի վտանգների մասին խոսել է նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Ըստ նրա՝ Բաքուն կարող է հրաժարվել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբից՝ հայերին իրենց պատմական տարածքներից դուրս մղելու համար ավելորդ վկաներին վերացնելու նպատակով։

«Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց ժողովրդին Ղարաբաղում։ Նույնիսկ խորհրդային տարիներին այս տարածքն ինքնավար միավոր էր Ադրբեջանի կազմում: ... Սա պատմության շարունակությունն է՝ նոր տեսքով, հայ ժողովրդի ողբերգության՝ նոր ժամանակում պատմական հողերից նրա վտարման»,- ասել է Կ. Զատուլինը։ Պետդումայի պատգամավորի խոսքերը հաստատում են այն կանխատեսումները, որ հայ-ադրբեջանական «խաղաղության օրակարգը» միտված է տարածաշրջանում ռուսական ներկայության չեզոքացմանը, որի հետևանքների մասին էլ շտապում է զգուշացնել:

Թեև Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարությունների հետ ուղղակի կապ չունի, սակայն ադ օրերին Ադրբեջանի հակահայ գործողությունների վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ եղան նաև Միացյալ Նահանգներից: Մասնավորապես, ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը, ելույթ ունենալով Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ, ասաց. «Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք իր ագրեսիայի համար։ ... Ամերիկացի հարկատուները չպետք է հովանավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի դեմ»:

Նույն միջոցառման ժամանակ առավել «կոլորիտային» է արտահայտվել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների  հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը: «Ես խստորեն դեմ եմ, որ որևէ տեսակի օգնություն տրամադրվի մի ռազմական ուժի, որը հայտնի է հարևան պետության դեմ պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով: Մենք չպետք է «անկողին մտնենք» Ադրբեջանի նման կառավարությունների հետ: Դա աններելի է, դա բարոյապես խորշելի է և դա պետք է դադարի»,- ասել է սենատորը:

Ցանկություն չունենալով այս հայտարարությունները մեկնաբանել հայ-ադրբեջանական «խաղաղության օրակարգի» ենթատեքստում աշխարհաքաղաքական մրցակցության տեսանկյունից՝ կաևորում ենք ամերիկյան քաղաքական շրջանակների խիստ գնահատականները, որոնք ուղղված են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերացմանը և Հայաստանի Հանարապետության ու Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դատապարտմանը:

Աղբյուր՝ «Արարատյան ալյանս» ինստիտուտ

Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեներըՅուինգի սարկոմա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանիշներըՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ ՍիմոնյանՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա ՇուշանյանԱրտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունի«Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային․ կան վիրավորներՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանՈղբերգական ու առեղծվածային դեպք՝ Կոտայքում, ջրամբարում փնտրում են մի կնոջ․ ShamshyanԹրամփն ազդարարել է Իրանի հետ պատերազմի մոտալուտ ավարտըԲլոգեր Նինա Տիտանյանի հայրը մահացել էԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներForbes-ը գնահատել է, թե որքան է կազմում Քիմ Քարդաշյանի կարողությունըԵրեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողիԻ՞նչ անել արտասահմանից ստացվող զանգերի դեպքում. փորձագետը՝ կիբեռհանցագործների նոր խարդախության մասինԽաղաղությունը շատ լավ է ազդում երկու երկրների ժողովուրդների վրա. Կոշտան՝ Ալիևին Խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ կնքված Է. Ալիև Վրաստանը չեղարկել է Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանային ճանապարհների կառուցման մրցույթներըՇարունակում ենք դիվանագիտական լուռ աշխատանքը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ. Փաշինյան Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր ԿամենդատյանԱդրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRFԹրամփն ուրախ կլինի Իրանի հավաքականին տեսնել 2026 թվականի աշխարհի առաջնությանը․ ՖԻՖԱ-ի նախագահ 10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՇրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Ե՞րբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը Մեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանԳազ չի լինի անորոշ ժամանակ Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիր Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան Բլոգեր Նինա Տիտանյանի հայրն է կյանքից հեռացել Պուտինը և Ալիևը կողմ են արտահայտվել Մերձավորարևելյան տարածաշրջանում ռшզմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. նա կհանդիպի Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է
Ամենադիտված