Անդրեյ Խաչատուրյանը տեղափոխվել է բելառուսական «Բելշինա»
ՍպորտՀայկական արմատներով 28-ամյա կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը տեղափոխվել է բելառուսական «Բելշինա»:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, Խաչատուրյանն արդեն պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Թիմի կազմում հայազգի ֆուտբոլիստը կմասնակցի Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին:
Հիշեցնենք, որ նախկինում Խաչատուրյանը Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու էր, սակայն չէր ընդունել Հայաստանի ընտրանու հրավերը: Նա նախընտրել էր Բելառուսի հավաքականը, որից կազմում անցկացրել էր միայն մեկ խաղ՝ մրցելով հենց Հայաստանի ազգային ընտրանու հետ: