Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Մոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Հորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր


Ռուս-ուկրաինական պատերազմն ապահովել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը

Հասարակություն

«Հրապարակի» զրուցակիցն է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

- Նոր սահմանափակումներ են մտցվել, եւ ԱՄՆ-ից ու Եվրոպայից ապրանք բերող հայ գործարարները չեն կարողանում ապրանքն արտահանել ՌԴ։ Սա ի՞նչ վնասներ կարող է տալ ՀՀ տնտեսությանը։

- ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ապրանքներ Հայաստան ներկրելու, այնուհետեւ Ռուսաստան վերաարտահանելու հետ կապված խնդիրները նոր չեն՝ հենց պատժամիջոցների սկզբից եղել են, ուղղակի դրանք կային որոշակի ապրանքային խմբաքանակների վերաբերյալ։ Կային արտաքին տնտեսական գործունեության կոդեր, որոնց վերագրվող ապրանքները չէր կարելի վերաարտահանման միջոցով ուղղել դեպի Ռուսաստան։ Իհարկե, գնալով նոր սահմանափակումներ մտցրին, այդ կոդերը եւ ապրանքների տեսականու ցանկն ավելանում են։ Փողային փոխանցումները մշտապես եղել են պրոբլեմատիկ եւ բավականին դժվար ճանապարհներով են իրականացվել։ Մի դեպքում այլ երկրների միջոցով են իրականացվել, պայմանագրերով կարգավորվել։ Մի դեպքում Ռուսաստանից գումարը եկել է Հայաստան այլ հայկական ընկերության միջոցով, որպես միջնորդ ընկերություն, առքուվաճառք է կատարվել եւ այլն՝ դա նույնպես շարունակում է խստացվել։ Մանավանդ, որ մեր բանկային համակարգն առավել խոշորացույցի տակ է պահում այդ վճարումները, այսինքն, այսպես ասած, խնդիրները եղել են, ուղղակի ծավալային առումով՝ քանակապես մեծանում են։ Բնականաբար, Արեւմուտքից Հայաստան ներկրողն ու վերաարտահանողը կամ հակառակը՝ Ռուսաստանից ներկրող եւ վերաարտահանող բիզնես ոլորտը մեծ վնասներ են կրելու։ Վնասները ոչ միայն վերաբերում են փոխանցումների բարդացումներին կամ արգելված ապրանքների անվանացանկի ավելացմանը, այլ հիմնականում տեխնիկապես կազմակերպմանը։ Բացի այդ, վերաարտահանումների հետ կապված փոխարժեքների տատանումների ֆոնին լրացուցիչ ռիսկեր ու վնասներ են կրում, ռուբլին նորից գահավիժել է, եւ շատ դեպքերում բարձր փոխարժեքով ստանում են, մինչեւ փոխակերպում են իրականացնում եվրոյի կամ դոլարի, փոխանցում են կատարում Արեւմուտք, բեռը ստանում են, բեռը վերավաճառելու ժամանակ փոխարժեքը լրիվ այլ է լինում։ Այս դեպքում հայ գործարարները կրում են բավականին լուրջ վնասներ, ու նաեւ շատ են դեպքերը, երբ օրենսդրական խնդիր կա, երբ իրականում հայ գործարարը վնաս է կրում, բայց առաջանում են հարկեր։ Այս առումով նույնպես հայ գործարարների վիճակն այդքան էլ լավ չէ։

- Հետաքրքիր է, որ այս սահմանափակումներն ուժի մեջ մտան Փաշինյանի՝ Գերմանիա այցից հետո։

- Բնականաբար, Ռուսաստան-Արեւմուտք եւ Հայաստանը, որպես միջնորդ օղակ, այս խնդիրները՝ թե՛ տեխնիկական, թե՛ փոխարժեքային, թե՛ այլ բնույթի, դրանց ծագումը քաղաքական է։ Թե կուլիսային ինչ պայմանավորվածություններ կարող են լինել, ինչ պահանջներ Արեւմուտքից, ինչ` Ռուսաստանից, հայկական կողմը որը կարող է իրականացնել, որը չի կարող իրականացնել կամ որը չի հասկանում՝ ինչպես իրականացնել, բնականաբար, դրանք ծնելու են խնդիրներ եւ բարդացումներ հայ գործարարների համար։

- Բազմաթիվ գործարարներ նշում են, որ հենց ավտոմեքենաների, առանձին մասերի ու պարագաների վաճառքը, որ պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրները դադարել էին մատակարարել Ռուսաստան, դա է անցած տարի լցրել ՀՀ բյուջեն։

- Չենք կարող այդպես ձեւակերպել, որովհետեւ Հայաստանի բյուջեն լցնողը շարունակում են մնալ հազար խոշոր հարկատուները, իսկ հազար խոշոր հարկատուների գերակշիռ մեծամասնությունը` ավելի շատ հարկ վճարողը, շարունակում են մնալ հանքարդյունաբերության եւ հանրային ծառայությունների ոլորտները, այսինքն՝ գազ, ջուր, կապի օպերատորներ եւ այլն։ Ասել, որ Հայաստանի բյուջեն լցրել են վերաարտահանումները կամ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանը որպես միջնորդ հարթակ օգտագործելով՝ Արեւմուտք եւ Ռուսաստան կապող օղակի բիզնեսներն են լցրել, այդպես չէ, բայց, այնուամենայնիվ, դա, իհարկե, Հայաստանի տնտեսությանը մեծ խթան էր։ Կարող ենք միանշանակ պնդել, որ Հայաստանի երկնիշ տնտեսական աճն ապահովել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին բիզնեսի ռելոկացիան դեպի Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանը, որպես միջնորդ հարթակ, Ռուսաստանից ներմուծում-արտահանում Արեւմուտք, ինչպես նաեւ Արեւմուտքից ներմուծում-արտահանում Ռուսաստան։ Որպես ընդհանուր ձեւակերպում, այսպես կարող ենք ասել՝ ոչ թե այս բիզնեսի տեսակն է լցրել Հայաստանի բյուջեն, այլ այս բիզնեսի տեսակը եւ ընդհանուր ռուս-ուկրաինական պատերազմն ապահովել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը։ 

- Ի՞նչ տեղի կունենա, եթե, բացի կաթնամթերքի ներմուծման արգելքը ՌԴ, այլ տնտեսական պատժամիջոցներ եւս ավելանան։

- Սա ամբողջությամբ գնահատում եմ որպես քաղաքական ենթատեքստ եւ սա Հայաստանի ընտրած քաղաքական ուղու վտանգավոր ընտրության հետեւանքներից մեկն էր։ Երբ մենք նայում ենք ռուսական կողմի մեկնաբանություններին, թե ինչ են ներկայացնում, օրինակ, կաթնամթերքի արտահանման արգելք սահմանելու վերաբերյալ, ներկայացնում են որպես պարսկական հումքի օգտագործում եւ այլն։ Դրանք նոր չեն, այսինքն՝ պատճառները, որոնք նրանք մատնանշում են, միշտ էլ այդպես են եղել։ Միշտ էլ հայկական կողմի վրա որեւէ քաղաքական ճնշում գործադրելու կամ Հայաստանն իր ընտրած ուղուց շեղելու համար Ռուսաստանը, որպես պատժամիջոց, կիրառել է արտահանումների որոշակի սահմանափակումներ՝ դրանով ինչ-որ մեսիջ Հայաստանին տալու կամ հստակ գործողություն իրականացնելու համար։ Վտանգները բավականին մեծ են։ Երբ որ Ռուսաստանը սկսի Հայաստանի արտահանումների կամ ներմուծումների վրա արգելք կիրառել, մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանի արտահանվող շուկայի 1/3-ն է զբաղեցնում, այսինքն՝ հայկական արտադրողներն իրենց արտադրանքի 1/3-ը սպառում են հենց ռուսական շուկայում։ Չմոռանանք, որ Հայաստանի բնակչության եկամուտների մոտավորապես 1/3-ը Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտներն են։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը քաղաքական որեւէ նպատակից ելնելով որոշի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանից արտահանումների կամ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների վրա, ապա Հայաստանը կունենա աղետալի խնդիրներ։

- Ի՞նչ մտահոգություններ են հայտնում հայ գործարարները՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։

- Հայ գործարարները մասնավոր զրույցների ընթացքում մտահոգություններ են հայտնում, շատ է տրամադրվածությունը՝ հատկապես այսպես շարունակվելու կամ հավելյալ պատժամիջոցների ու այլ խնդիրների պարագայում, պարզապես գործարանները տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Շատ են դեպքերը, երբ պարսկական հումքով արտադրողներն Իրան տեղափոխվելու մասին են մտածում, Ռուսաստան արտահանողները` ՌԴ տեղափոխվելու մասին։ Կան նաեւ որոշակի արտադրողներ, ովքեր մտածում են Վրաստան տեղափոխվելու մասին, այնուամենայնիվ, պատժամիջոցների, փոխարժեքային տատանումների եւ այլ լրացուցիչ խնդիրների ֆոնին վերջերս բավականին շատ է արդեն գործարարների կողմից տրամադրվածությունը՝ Հայաստանից բիզնեսի տեղահանման եւ այլ երկրներում տեղակայման։ Սա, բնականաբար, իր հետ բերելու է աշխատատեղերի կրճատում կամ վերացում, ինչը հանգեցնելու է, միանշանակ, աղքատության, եւ Հայաստանի տնտեսության հետագա վերականգնումը լինելու է շատ ավելի բարդ, նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել, եթե այս տնտեսական իրավիճակում հայկական արտադրողները որոշեն, որ հայկական արտադրությունը պետք է փակեն եւ տեղափոխեն Հայաստանի սահմաններից դուրս։ Այլ բան է եղած արտադրությունը վերազինելը, առողջացնելը, այլ բան է մի անգամ հիասթափված եւ Հայաստանի Հանրապետությունից բիզնես տեղափոխած անձին կամ նման կատեգորիայի մարդկանց հետ բերել ՀՀ՝ զրոյից արտադրություն կառուցելու համար։ Դա շատ դեպքերում անիրականանալի գործընթաց է։

Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձը
Ամենադիտված