Ծանրամարտի ԵԱ. Անուշ Արշակյանի արդյունքը պոկում վարժությունից հետո
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 64 կգ քաշային Անուշ Արշակյանը, հանդես գալով B ենթախմբում, պոկում վարժությունում հաջող կատարելով միայն առաջին մոտեցումը, գլխավերևում պահեց 80 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրել վերջին՝ 8-րդ հորիզոնականը:
Քիչ անց մարզուհիները կսկսեն հրում վարժությունը:
Այսօր երեկոյան կանանց 64 կգ քաշայինների պայքարում կանցակցվի A ենթախմբի մրցումները, ինչից հետո այս քաշային կարգում կամփոփվեն վերջնական արդյունքները:
Վաղը՝ ապրիլի 19-ին, ժամը 20:00-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը՝ հանդես գալով 81 կգ քաշային կարգում: